Առանց ՀՀԿ-ի գործուն մասնակցության՝ դժվար է Հայաստանում լրջագույն քաղաքական պրոցես պատկերացնել․ Աշոտյանը՝ հանրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
Բոլորը

Հանրապետական կուսակցությունն աշխատանքային հարաբերություններ է պահպանել, ստեղծել և զարգացրել այսօրվա ընդդիմադիր դաշտի գրեթե բոլոր հիմնական դերակատարների հետ։ Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Այդ հարաբերություններն աշխատանքային են, դրանք թույլ են տալիս եզրակացնելու, որ չի բացառվում ընդհանուր եզրերի ստեղծումը տարբեր քաղաքական ուժերի հետ»,- հավելեց նա։

Անդրադառնալով ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների՝ այսօր ազդարարած հանրահավաքին, Աշոտյանը նշեց, որ այդ հավաքի մասին տեղեկությունը ստացել են, բայց կուսակցությունում դեռ չեն քննարկել մասնակցել-չմասնակցելու հարցը։

«Վստահաբար ձեզ ասում եմ՝ առանց Հանրապետական կուսակցության գործուն մասնակցության դժվար է լինելու Հայաստանում պատկերացնել լրջագույն քաղաքական պրոցես, որը կբերի իշխանափոխության: Եթե կստացվի որևէ ուժի մոտ դա անել առանց ՀՀԿ-ի, ես կարող եմ ոտքի կանգնել ու ծափահարել իրենց»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։