Նախընտրական պայքարի «մարտադաշտ» դարձած Միչիգանը առանցքային դեր կունենա այս ընտրություններին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միչիգանցի Միկի Քուքը բարձր է գնահատում ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի աշխատանքն իր պաշտոնում. գրում է VOA-ն:

Ասում է՝ Թրամփն արել է այն, ինչ խոստացել էր, և դա ամենակարևորն է: «Նա քրտնաջան աշխատում է, և ես ոչ մի քաղաքական գործչի կողմից այնպիսի ձեռքբերումներ չեմ տեսել, ինչպիսին նա է ունեցել»,- վստահեցնում է Քուքը:

Բայց որքան էլ նա աջակցում է նախագահին, մասնակցում քարոզարշավներին, ինչպես նաև վերնաշապիկներ վաճառում, այդուհանդերձ վստահ չէ, որ կքվեարկի նոյեմբերին կայանալիք ընտրություններին: Քվերակությունն այնքան էլ կարևոր և իմաստային չի համարում:

Ի տարբերություն Քուքի՝ միչիգանցի թոշակառու գործարար Բրենթ Սլեյը կգնա քվեարկության և իր ձայնը կտա դեմոկրատ թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենին: Գործարարի համոզմամբ՝ Բայդենը Միչիգանում ավելի մեծ սատարում ունի, քան Հիլարի Քլինթոնը 2016 թվականին ուներ. «Հիլարի Քլինթոնի ժամանակ մեծ ոգևորություն չկար: Բերնի Սանդերսը հաղթել էր նրան Միչիգանի նախնական ընտրություններում: Չեմ կարծում, որ Միչիգանը բացահայտ լիբերալ նահանգ է, ուստի գտնում եմ, որ շատ ավելի մեծ ոգևորություն կա Բայդենի համար»:

Դոկտոր Մահմուդ Ալ-Հադիդին աշխատում է Միչիգանի հիվանդանոցներից մեկում: 2016թ.-ին նա աջակցել է Քլինթոնին, 2018 թ.-ին էլ սատարել է ներկայիս դեմոկրատ նահանգապետին: Այդուհանդերձ, առաջիկա ընտրություններին վերջնական որոշում կայացնելու համար Դոկտոր Ալ-Հադիդին ուզում է տեսնել, թե ինչպես է Բայդենը վերաբերվում Միչիգանի մահմեդական համայնքին:

«Մահմեդական համայնքն ավելի քան 100,000 ընտրող ունի: Նրանք կարող են արդյունքները փոխել այս կամ այն ուղղությամբ: Եվ ես կարծում եմ, որ պաշտոնյաները դա գիտակցում են»,- ասում է նա:

Չորս տարի առաջ Դոնալդ Թրամփը դարձավ 1988-ից ի վեր Միչիգանում հաղթած առաջին հանրապետական թեկնածուն: Այսօր հարցումներով առաջատարը Ջո Բայդենն է:

«Սովորաբար երբ ամեն բան բնականոն ընթացքի մեջ է լինում, մենք ակնկալում ենք, որ ընտրողների ակտիվությունը կավելանա: Բայց 2012-ից 2016 թվականներին Միչիգանում մասնակցության ցուցանիշը փաստացի նվազել է 200,000 ձայնով»,- ասում է Միչիգանի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Մայքլ Թրագոտը:

Ըստ պրոֆեսորի՝ այդ անկման մեծ մասը եղել է շատ աֆրոամերիկացիներով բնակեցված Դետրոյթ քաղաքում և դրա մերձակայքում: Եվ ընտրողվերի ցածր մասնակցությունը Թրամփին թույլ տվեց մոտ 10,700 ձայնի առավելություն ստանալ ավելի քան 4,5 միլիոն ընտրողների մեջ:

Իսկ թե բնակչության քանի տոկոսն այս անգամ կմասնակցի ընտրություններին, ավելի անորոշ է դարձել հատկապես համաճարակի ֆոնին, կարծում է Հյուսիսարևմտյան համալսարանի պրոֆեսոր Ալվին Թիլերին: Ըստ նրա՝ մարդիկ ընտրության գնալ չգնալու լուրջ երկընտրանքի առջև են կանգելու նաև մի քանի ժամ տևող հերթերի պատճառով:

Թրամփի կողմնակից Միկի Քուքը ևս չի կարծում, որ երկար կսպասի իր ընտրատեղամասում: Բայց վստահ է, ավելի լավ է քվերակել, քան ոչինչ չանել: