Քննություն է տարվում՝ 30-ամյա ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ. ՔԿ

Լուրեր

27.08.2026 | 15:02
Սանկտ Պետերբուրգում ավտոմեքենա է պայթել․ բարձրաստիճան զինվորական է զոհվել
27.08.2026 | 14:59
«Ուժեղ Հայաստանը» հանձնաժողովի նախագահի նոր թեկնածու այս պահին չի առաջադրում
27.08.2026 | 14:52
Թող ժողովուրդը Քոչարյանին բերի այստեղ, իսկ ինձ Հանրապետության հրապարակում կախաղան հանի. ես OK եմ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 14:50
Երևանն անհրաժեշտ չի համարել ԵՏՄ գործընկերների հետ համաձայնեցնել եվրաինտեգրման ձգտումները՝ ցուցադրական փորձելով միաժամանակ օգուտներ քաղել․ Զախարովա 
27.08.2026 | 14:46
ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստանի» առաջադրած թեկնածուին՝ Իրինա Յոլյանին 
27.08.2026 | 14:44
Ձրի՞ են արդարացվում Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը. լո՞ւրջ եք ասում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 14:41
Գավառում «Գազել» է գլխիվայր շրջվել․ կան տուժածներ
27.08.2026 | 14:32
Սոթքում գործարկվել է 6.2 կմ երկարությամբ ոռոգման նոր համակարգ
27.08.2026 | 14:21
Դրանց խլուրդ են ասում․ ասել եմ՝ գտե՛ք, եթե չգտաք, զանգվածային ազատումներ են լինելու․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 14:14
Պետական դավաճանության համար 4 անձ դատապարտվել է 15-16 տարվա ազատազրկման
27.08.2026 | 14:10
Հովիկ Աբրահամյանի տունը պիտի քանդեի՞նք, մաս-մաս քարեր նվիրեի՞նք ՀՀ բնակչությանը․ Թունյանը՝ Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 14:02
Էրդողանի հրամանագրով Արցախի համալսարանում Ստամբուլի տեխհամալսարանի ստորաբաժանումներ կստեղծվեն
27.08.2026 | 14:01
Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Ալեն Խաչատրյանը՝ փոխչեմպիոն, Ալեն Զուրաբյանը՝ բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 13:53
Մեծ թափով ՏԻՄ-երի նսեմացում է արվում, վերացնում եք տեղական էլիտաները, նոր կլաններ եք ստեղծում․ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 13:44
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքը
Բոլորը
 ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ 2020թ. սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10:20-ին, «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ հղիության 41-րդ շաբաթում բարդացած գինեկոլոգիական անամնեզ, բարդացած սոմատիկ անամնեզ, բարդացած մանկաբարձական անամնեզ և ծննդաբերության լատենտ փուլ ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված 30-ամյա կինը մահացել է:
«Նույն օրը՝ ժամը 10:30-ին, 30-ամյա կնոջ մահվան վերաբերյալ հաղորդում է ստացվել նաև վերջինիս բարեկամից:
Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա են եղել քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ, 18.09.2020թ. ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) 2-րդ մասի հատկանիշներով։
Քրեական գործը, նախաքննություն կատարելու համար, ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:
Կնոջ մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն և կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է հաղորդագրությունում: