Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ՝ Ամասիայի առողջության կենտրոնում. հարուցվել է քրգործ

Լուրեր

27.08.2026 | 17:40
66:64. Վոլեյբոլի Իտալիայի և Գերմանիայի հավաքականները մեկ սեթի տևողության ռեկորդ են սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:37
Արտաքին գործերի և «какой-нибудь» առևտրի, տիտղոսային անվանմամբ նախարարությանը առևտուր եք ավելացնում․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:28
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալը հարվածել է ծառայողին և կասկածելի փաթեթը նետել կոյուղատարի մեջ
27.08.2026 | 17:19
Երբ ասում եք՝ Տիգրանաշենը անկլավ ա, դուք Վազգեն Սարգսյանին նորից եք թաղում․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:07
Դուք, ի վերջո, կամանդի՞րն եք, թե՞ ՔՊ-ի Սասուն Միքայելյանը․ Ագնեսա Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 16:58
Փաշինյանը Կոբախիձեին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու COP 17-ի շրջանակներում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին
27.08.2026 | 16:53
Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել, իբր, ԱՄՆ էներգետիկ համակարգի համար արտասահմանյան սարքավորումների սպառնալիքի պատճառով
27.08.2026 | 16:44
Վարչապետի խոսնակը չեմ, որ մեկնաբանեմ, ծանոթ չեմ անձամբ. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 16:36
«Մանչեսթեր Սիթիի» նոր համազգեստը՝ ստեղծված երկրպագուների և ԱԲ-ի կողմից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 16:32
Ուժգին կարկուտ՝ Լոռիում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 16:27
Եթե էսօր մենք չասենք Քյարքի, նշանակում է` Ջերմուկի օկուպացված տարածքներից հրաժարվում ենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 16:20
Զախարովան հայտարարել է, թե ՀՀ-ում «բռնաճնշումներ են այն քաղաքական ուժերի նկատմամբ, որոնք հանդես են գալիս ՌԴ-ի հետ դաշնակցության օգտին»
27.08.2026 | 16:12
Կաթողիկոսը տարբեր բնակավայրեր խմբեր է ուղարկել, զոնդաժ անեն, քաղաքական շարժում սկսեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 16:11
Գեղամ Մանուկյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
27.08.2026 | 16:05
Նարիշկինը հայտնել է՝ ինչ է քննարկել Մոսկվայում ԿՀՎ տնօրենի հետ հանդիպմանը
Բոլորը

ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում ՀՀ ԱԱԾ-ից ստացված օպերատիվ տեղեկությունների առթիվ ՀՀ ոստիկանության Ամասիայի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել են «Ամասիայի առողջության կենտրոն» ՓԲ ընկերությունում առերևույթ հանցավոր մեխանիզմով պետական միջոցների հափշտակության դեպքեր:

«Մասնավորապես, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Ամասիայի ԱԿ» ՓԲԸ տնօրենը, իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում օժտված լինելով ապահովելու բյուջետային հատկացումների արդյունավետ ու նպատակային օգտագործումը, շահադիտական նպատակով, նույն բժշկական կենտրոնում  որպես տնտեսուհի հրամանագրել է իր մորը: Վերջինս մինչև 2018 թվականը փաստացի աշխատանքի չի հաճախել, չի կատարել իր աշխատանքային պարտականությունները, սակայն այդ պայմաններում նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը չի լուծվել: Նշված տարիների ընթացքում աշխատավարձի վճարման տեղեկագրերում տնօրենի մայրիկի տվյալները ներառվել են որպես աշխատանքային պարտականությունները փաստացի կատարած աշխատակցի և ներկայացվել վճարման:  Արդյունքում 2010-2018թթ. նշված անձի անվամբ, որպես վարձատրություն, պետական միջոցներից հատկացվել է ընդհանուր առմամբ առանձնապես խոշոր չափերի՝ 4.3մլն ՀՀ  դրամ գումար, որը վատնման եղանակով հափշտակվել է:

Բացի այդ, փաստական տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ «Ամասիայի ԱԿ» ՓԲԸ-ում հաշվառված և սպասարկվող ազգաբնակչության 2010 թվականից մինչև 2019 թվականի ցուցակներից չեն հանվել թվով 5 մահացած և մշտական բնակության այլ վայր տեղափոխված թվով 11 անձանց վերաբերյալ տվյալները: Փոխարենը պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով, նրանց տվյալները շարունակաբար թողնվել են «Ամասիայի ԱԿ» ՓԲԸ-ում հաշվառված և սպասարկվող ազգաբնակչության ցուցակներում, ինչի արդյունքում նշված անձանց բժշկական սպասարկման համար պետական միջոցներից հատկացվել են նախատեսվածից ավելի գումարներ, որոնք առերևույթ յուրացման եղանակով հափշտակվել են՝ պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Վերը նկարագրված դեպքերի առթիվ նախապատրաստված նյութերով Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 308-րդ հոդվածի 1-ին մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն  ուղարկվել է ՀՀ  քննչական  կոմիտեի  Շիրակի   մարզային   քննչական   վարչություն`  նախաքննություն կատարելու  հանձնարարությամբ:

Քրեական գործի շրջանակներում լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ ստուգման առարկա կդառնա վերոնշյալ հանցավոր մեխանիզմներով նշված բժշկական կենտրոնում հաշվառված և սպասարկվող ազգաբնակչության ցուցակներում նաև այլ մահացած կամ մշտական բնակության վայրը փոխած, ՀՀ-ից երկարաժամկետ բացակայող անձանց տվյալների հնարավոր առկայությունը, կպարզվի նշված հանցավոր մեխանիզմներում ներգրավված բոլոր պատասխանատու աշխատակիցների շրջանակը»,- ասված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում: