Աննա Հակոբյանը դադարեցրել է «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները
«Սիրելի հայրենակիցներ,
Սույն հայտարարությամբ դադարեցնում եմ «Ժպիտների քաղաք», City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները։
Վստահ եմ, մեր երեխաները հուսալի եւ ապահով ձեռքերում են»,- ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: