Ադրբեջանում հայերենի անվճար դասընթացներ են կազմակերպվում․ պատգամավորներն առաջարկում են հայերեն դասավանդել նաև դպրոցներում

Լուրեր

03.08.2026 | 11:35
Վահան Բիչախչյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել նոր մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:30
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները երկուշաբթի կվերսկսվեն
03.08.2026 | 11:19
Վեհափառն ի՞նչ ասաց. Նարեկ Կարապետյանը մանրամասներ է հայտնում Գարեգին Բ-ի հետ հանդիպումից
03.08.2026 | 11:10
Արագածոտնի մարզում նվազել են բնակարանային գողության և խարդախության դեպքերը. ՆԳՆ
03.08.2026 | 11:01
Ուկրաինան կրկին հարձակվել է Wildberries-ի վրա. hարված է հասցվել Վլադիմիրի պահեստին
03.08.2026 | 10:53
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը չի կարողացել մեդալ նվաճել ԱԱ-ում
03.08.2026 | 10:47
Ի՞նչ կա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից, հրաժարվե՞ց քաղաքացիությունից. Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 10:36
Մի շարք հասցեներում մեկ օր ջուր չի լինի
03.08.2026 | 10:25
Ամերիկացի գիտնական Նասիմ Թալեբը հայտարարել է,որ հրաժարվել է Ադրբեջան հրավերից՝ Ռուբեն Վարդանյանի բանտարկության պատճառով
03.08.2026 | 10:17
Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար
03.08.2026 | 10:14
«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները հանդիպել են Կաթողիկոսի հետ
03.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
03.08.2026 | 09:52
Որ հասցեներում լույս չի լինի
03.08.2026 | 09:43
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.08.2026 | 09:32
Վեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Բոլորը

Ադրբեջանի Միջազգային հարաբերությունների հետազոտությունների կենտրոնը հայերենի անվճար դասընթացներ է կազմակերպում։ Կենտրոնի ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրության համաձայն՝ սա իրենց կողմից հայերենի դասավանդման երկրորդ փորձն է։

«Դասընթացին կարող են մասնակցել մագիստրոսի ու դոկտորի կոչում ունեցող պետական կառույցների ներկայացուցիչները, ինչպես նաև լրագրողներն ու երիտասարդ հետազոտողները, որոնք ցանկանում են հայերեն սովորել տարրական մակարդակից»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայերենի 6-ամսյա դասընթացները մեկնարկելու են սեպտեմբերի 30-ից։

Այս հայտարարությունը մեծ տարածում է գտել ադրբեջանական ԶԼՄ-ում։ Պարբերաբար նյութեր են տարածվում «թշնամու լեզուն իմանալու» ու «հենց այդպես նրա դեմ պայքարելու» անհրաժեշտության մասին։ Հեռուստալիքները նույնիսկ ռեպորտաժներ են պատրաստում այս թեմայով ու երիտասարդներին կոչ անում հայերեն սովորել։

Նշենք, որ հայերենն Ադրբեջանում դասավանդվում է ոչ միայն նման դասընթացների շրջանակում, այլև բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Մասնավորապես, հայերենի մասնագետներ են պատրաստում Բաքվի պետական համալսարանը (այստեղ հայերենի ուսուցումը ներդրվել է 2008 թվականից) և Ադրբեջանի լեզուների համալսարանը (2010թ․-ից)։ Բացի այդ՝ հայերեն են դասավանդում ռազմական ուսումնական հաստատություններում։

Ի դեպ, Ադրբեջանի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի պատվերով 2015 թվականին «Հայոց լեզու» դասագիրք է հրատարակվել։

Վերջին շրջանում Ադրբեջանում ակտիվորեն քննարկվում է նաև հանրակրթական դպրոցներում հայոց լեզվի դասավանդման հարցը։ Այս առաջարկները հնչում են, մասնավորապես, Միլի Մեջլիսի պատգամավորների կողմից։ Պատգամավոր Նասիբ Մահամալիևը տեղի լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է, որ անհրաժեշտ է հայերենի դասավանդման հատուկ կենտրոն ստեղծել։

«Հայերենը դասավանդվում է Բաքվի պետական համալսարանում։ Կարծում եմ, որ հայոց լեզվի դասավանդումը շատ կարևոր է, և լավ կլիներ՝ այդ ոլորտում մասնագիտացված կենտրոն ստեղծվեր։ Անհրաժեշտ է սովորել ոչ միայն թշնամու  լեզուն, այլև ավանդույթները, կենցաղը, մշակույթը, պատմությունը, հոգեբանությունը»,- ասել է Մահամալիևը։

Մեկ այլ պատգամավոր՝ Ռամիլ Հասանն էլ առաջարկում է հանրակրթական դպրոցներում հայերեն դասավանդել։

«Իմ կարծիքով՝ հայերեն պիտի դասավանդել միջնակարգ դպրոցներում՝ որպես ընտրովի առարկա։ Դպրոցներում հայերենի դասավանդումը կարելի է իրագործել որպես պիլոտային ծրագիր, այդպիսով մենք կտեսնենք երեխաների արձագանքը։ Իհարկե, մեր ժողովուրդը պիտի իմանա, որ այդ լեզուն դասավանդում ենք մեր երեխաներին ոչ թե նրա համար, որ դուր է գալիս, այլ նրա համար, որ այդ պետությունը մեր ու թուրքերի թշնամին է»,- հայտարարել է Հասանը։

Պատգամավորը նաև վստահեցրել է, թե հայերը շատ լավ տիրապետում են ադրբեջաներենին և «դա օգտագործելով՝ սոցիալական ցանցերում տարածում են տեղեկություններ, որոնք հակասում են Ադրբեջանի պետական շահերին և պաշտպանում 5-րդ շարասյանը՝ ընդդիմությանը», և լավ կլինի, որ հասարակությունը պատրաստ լինի դրան ու կանխարգելիչ միջոցներ ձեռնարկի։

Էմմա Չոբանյան