Քիմիաթերապիայի կլինիկայի կողմից հուսահատ ճիչ է. գլխավոր պատասխանատուն առողջապահության նախարարը պետք է լինի. Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
17.09.2020 | 18:51Առողջապահության նախարարին կոչ կանեի փորձել շտկել բուժաշխատողների հետ ունեցած կոնֆլիկտը։ Այդ մասին այսօր խորհրդարանում Factor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։
Ինչ վերաբերում է քիմիաթերապիայի մեծահասակների կլինիկայի ղեկավարի և ամբողջ կազմի որոշմանը՝ հոկտեմբերի 1-ից դադարեցնել աշխատանքը, Բադալյանը չափազանց ցավալի է համարում այս հանգամանքը՝ շեշտելով. «Քիմիաթերապիայի կլինիկայի կողմից հուսահատ ճիչ է»։
Որոշումներն արդյոք միանձնյա են կայացվում, թե նախարարությունն ամբողջությամբ, ո՞վ է այս ամենի գլխավոր պատասխանատուն. պատգամավորն ասաց. «Գլխավոր պատասխանատուն առողջապահության նախարարը պետք է լինի, քանի որ ինքն է ոլորտի ղեկավարը»։
Մանրամասները՝ տեսանյութում:
Մերի Մարտիրոսյան