Ալեքսեյ Նավալնուն խաղաղության Նոբելյան մրցանակի են առաջադրել

Լուրեր

06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
Բոլորը

Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, որը «Նովիչոկ» նյութով թունավորումից հետո բուժվում է Բեռլինի «Շարիտե» կլինիկայում, մի քանի համալսարանի պրոֆեսորների կողմից խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրվել։ Այս մասին Facebook-ում գրառմամբ տեղեկացրել է ամերիկյան Նյու Ջերսիի Ռաթգերսի համալսարանի պրոֆեսոր, ռուսաստանցի գիտնական Սերգեյ Երոֆեևը, հաղորդում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ես այս մասին հաղորդում եմ՝ նրանց համաձայնությամբ, ովքեր արել են դա։ Ոչ բոլորն են պատրաստ բացահայտել իրենց անունները, բայց, հարկ է ենթարկել, քանի որ դա գրեթե զանգվածային գործընթաց է ստացվել, վաղ թե ուշ ինչ-որ անուններ հայտնի կդառնան»,- տեղեկացրել է նա։

Երոֆեևն ընդգծել է, որ Նավալնուն Նոբելյան մրցանակի առաջադրելու գործընթացը սկսել են ոչ թե քաղաքական գործիչները, այլ գիտնականները։ Սակայն, նրա խոսքով, դա չի նշանակում, որ չեն լինի «պետական գործիչների կամ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք կհետևեն նրանց»։

Հիշեցնենք՝ Ալեքսեյ Նավալնին իրեն վատ էր զգացել օգոստոսի 20-ին օդանավում, Տոմսկից Մոսկվա թռիչքի ընթացքում: Օդանավն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում, որտեղ էլ Նավալնուն հոսպիտալացրել էին։

Օգոստոսի 22-ին արդեն, հարազատների խնդրանքով, նրան տեղափոխել են Բեռլինի «Շարիտե» կլինիկա։ Ռուսաստանցի գործիչը 19 օր արհեստական կոմայի մեջ էր: Արդեն հաստատվել է, որ Նավալնին թունավորվել է նոր տիպի «Նովիչոկ» թույնով: Սեպտեմբերի 14-ին նույն եզրակացության են եկել նաև Ֆրանսիայի և Շվեդիայի փորձագետները:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սեպտեմբերի սկզբին Ռուսաստանի իշխանություններից պահանջել էր հետաքննել ընդդիմադիր քաղաքական գործչի թունավորումը: Եվրոպական շատ երկրներ և ԵՄ-ն միացել են այս պահանջին, բայց Մոսկվան հերքում է Ալեքսեյ Նավալնիի մահափորձին մասնակցության շուրջ բոլոր մեղադրանքները: