5-րդ զորամիավորումում անցկացվել է ցուցադրական պարապմունք. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ զինծառայողների ֆիզիկական պատրաստության մակարդակն ամրապնդելու և անհատական վարժվածությունը զարգացնելու նպատակով 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է ձեռնամարտի հնարքների ցուցադրական պարապմունք:
Պարապմունքի ընթացքում զինծառայողները ցուցադրել են հրաձգային զենքի, դանակի և այլ միջոցների կիրառմամբ ձեռնամարտի տարբեր հնարքներ: