Ադրբեջանը սխալ էր, մենք՝ ճիշտ․ ասում էր՝ 24 ժամում ուժով կլուծեն Ղարաբաղի հարցը․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԱԺ նիստում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե ղարաբաղյան խնդրի կագավորման շուրջ բանակցություններն ո՞ւր են հասել։

Բաբաջանյանը նաև հետաքրքրվեց՝ ի՞նչ է նշանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ վերջերս արած հայտարարությունը։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը համարում եմ կառուցողական, և հայտարարությունը մեր բանակցային գործընթացը վերականգնելու կամ շարունակելու մեր պատկերացումներին համապատասխանում է: Մենք ունենք բանակցային գործընթացում սկզբունքներ, արձանագրել ենք այդ սկզբունքները, բայց ասել ենք նաև, որ այդ սկզբունքները չենք համարում նախապայման, որ մենք՝ ա՛յ, մինչև այս հարցերը չլուծվեն, չենք բանակցի, որովհետև եթե բոլոր հարցերը լուծվել են, էլ բանակցելու կարիք չկա: Իմ ընկալումը հետևյալն է, որ նախապայման ունի Ադրբեջանը, ով ասում է, որ Ղարաբաղը պետք է լինի բացառապես Ադրբեջանի մաս: Ես այդպես եմ ընկալում»,- հայտարարեց վարչապետ Փաշինյանը:

Նա հավելեց, որ հուլիսյան մարտերից առաջ Ադրբեջանի կողմից լսում էինք ռազմատենչ հայտարարություններ, որոնք ընդհանրապես համահունչ չէին բանակցային գործընթացին։

«Կարծում եմ, որ միջազգային հանրության դիրքորոշումը շատ հստակ է, և որ Ղարաբաղի հարցն ունի խաղաղ բանակցային լուծում, իսկ հուլիսյան մարտերը փոխեցին հետևյալ տրամաբանությունը․ մենք ասում էինք, որ Հայաստանի հետ չի կարելի խոսել ուժի լեզվով, Ադրբեջանն ասում էր՝ իրենք 24 ժամվա ընթացքում ուժով կլուծեն Ղարաբաղի հացը։ Պարզվեց՝ Ադրբեջանը սխալ էր, մենք ճիշտ էինք»,- նշեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։