Գառնի գյուղի 33-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ընկերոջ սպանության համար

Լուրեր

27.08.2026 | 16:20
Զախարովան հայտարարել է, թե ՀՀ-ում «բռնաճնշումներ են այն քաղաքական ուժերի նկատմամբ, որոնք հանդես են գալիս ՌԴ-ի հետ դաշնակցության օգտին»
27.08.2026 | 16:12
Կաթողիկոսը տարբեր բնակավայրեր խմբեր է ուղարկել, զոնդաժ անեն, քաղաքական շարժում սկսեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 16:11
Գեղամ Մանուկյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
27.08.2026 | 16:05
Նարիշկինը հայտնել է՝ ինչ է քննարկել Մոսկվայում ԿՀՎ տնօրենի հետ հանդիպմանը
27.08.2026 | 15:55
Մենք ՌԴ-ի վրա ոչ մի բան չենք գցում․ հարգանք ենք ակնկալում մեր դիրքորոշումների նկատմամբ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 15:49
Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունները կարող են վերսկսվել․ Բուդանովը հայտնել է նոր հանդիպման մասին
27.08.2026 | 15:41
Մբապեն՝ մրցաշրջանում առաջին հեթ-տրիկից հետո դիմել է քննադատներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 15:32
Զախարովան հայտարարել է, թե Հայաստանի ղեկավարությանը շանտաժի են ենթարկում երկաթուղու հարցով
27.08.2026 | 15:24
Ձեր հետևից էլ են գալու․ Փաշինյանը՝ ԱԱԾ-ի և իրավապահ այլ կառույցների նախկին պաշտոնյաների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 15:20
Սեպտեմբերի 10-ից նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցը՝ «Լամբադա»-ի վերին հատվածը
27.08.2026 | 15:19
«Բարսելոնան» նոր դարպասապահ ունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 15:10
Փաշինյանն իրավապահ համակարգին սպառնում է ազատումներով // ՀՀ-ն Լեհաստանում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
27.08.2026 | 15:02
Սանկտ Պետերբուրգում ավտոմեքենա է պայթել․ բարձրաստիճան զինվորական է զոհվել
27.08.2026 | 15:00
ԱԺ-ն քննարկում է Կառավարության կառուցվածքի փոփոխությունները․ ՈՒՂԻՂ
27.08.2026 | 14:59
«Ուժեղ Հայաստանը» հանձնաժողովի նախագահի նոր թեկնածու այս պահին չի առաջադրում
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ավարտվել է Գառնի գյուղի 33-ամյա բնակչի կողմից շուրջ 2 տարի առաջ ընկերոջն ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ. նոյեմբերի 1-ին  Գառնի գյուղի 33-ամյա բնակիչը՝ ընկերոջ՝ 33-ամյա համագյուղացու և մի քանի այլ ընկերների հետ, ճաշել են Կոտայքի մարզի Գողթ համայնքում գործող ռեստորանային համալիրում: Խնջույքի ավարտից հետո՝ ժամը 17:00-ի սահմաններում, 33-ամյա տղամարդու և վերոնշյալ ընկերոջ միջև վերջինիս կողմից գումար պահանջելու հարցի շուրջ  վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում նշված համալիրի ավտոկայանատեղիում 33-ամյա տղամարդը երկու անգամ հարվածել է ընկերոջ քթին և աչքին: Այնուհետև վերջինիս և մյուս համագյուղացու  հետ միասին իր վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել են Գառնի գյուղի ուղղությամբ, որի ընթացքում ավտոմեքենայի մեջ վիճաբանությունը շարունակվել է:

Հասնելով Գառնի գյուղի Գեղարդի խճուղու 2-րդ փակուղում գտնվող շինության մոտ՝ 33-ամյա տղամարդը ընկերոջը հարվածներ հասցնելու նպատակով կտրուկ կայանել է նշված ավտոմեքենան, և երբ վերջիններս դուրս են եկել ավտոմեքենայից, հարվածներ է հասցրել 33-ամյա ընկերոջ գլխի տարբեր մասերին՝ առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Հանցավոր արարքը թաքցնելու նպատակով 33-ամյա տղամարդը՝ համագյուղացու հետ, տուժողին տեղափոխել են «Գառնի առողջության կենտրոն», որտեղ խեղաթյուրելով դեպքի իրական հանգամանքները՝ 33-ամյա տղամարդը կենտրոնի աշխատակիցներին հայտնել է, թե իբր ընկերը թունավորվել է մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործելու հետևանքով և կորցրել գիտակցությունը: Վերջինս նշված կենտրոնի աշխատակիցների նախաձեռնությամբ, անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն», որտեղ ստացած մարմնական վնասվածքներից 2018թ. նոյեմբերի 11-ին, գիտակցության չգալով, մահացել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գառնի գյուղի 33-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով: Վերջինս կալանավորվել է:

33-ամյա տղամարդու մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան»,- ասված է հաղորդագրությունում:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով: