Ձեր նախկին կապվածությունները Ձեզ չե՞ն խանգարի. պատրա՞ստ եք ՍԴ-ում իրավիճակը վերափոխել. Գայանե Աբրահամյանը՝ Խունդկարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
Բոլորը

ԱԺ-ում այսօր ՍԴ դատավորների թեկնածուների ընտրության հարցի քննարկման ժամանակ դիմելով ՍԴ թեկնածու Երվանդ Խունդկարյանին՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը նշեց. «Շատ կարևոր ցուցիչ են ՄԻԵԴ-ում քննված գործերը: Վճռաբեկ դատարանում քննված գործերի մասով բավականին լուրջ վիճակագրություն ունենք, մի քանի հարյուր գործերում մարդու իրավունքների խախտումներ են արձանագրվել, հատկապես այնպիսի խախտումներ սեփականության իրավունքի վերաբերյալ գործերում, որոնք ամրապնդել են նախկին կոռուպցիոն համակարգի հիմքերը: Ձեր նախկին աշխատանքը, նախկին կապվածությունները չե՞ն խանգարի, որքանո՞վ եք պատրաստ ՍԴ-ում իրավիճակը վերափոխելու, սահմանադրականության վերականգնման և դատարանի նկատմամբ վստահության վերականգնման աշխատանքին՝ ելնելով իրավունքի գերակայության սկզբունքից»:

Երվանդ Խունդկարյանն արձագանքեց՝ ընդգծելով, որ դատական գործընթացների ժամանակ չի բացառվում սխալների առկայությունը, դրա համար կա բողոքարկման ինստիտուտ, որով մարդը հնարավորություն ունի հասնել իր իրավունքների պաշտպանվածությանը:

ՍԴ դատավորի թեկնածուն նաև հավելեց, որ իր նախկին աշխատանքը ոչ թե խանգարելու է, այլ հակառակը՝ օգտակար է լինելու, և իր փորձն օգնելու է ՍԴ դատավորի իր աշխատանքում:

Մանրամասները՝ տեսանյութում: