ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենքը
Քաղաքականություն
08.12.2017 | 10:59Ազգային ժողովն այսօր ձայների 73 կողմ, 12 դեմ և 6 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:
Վարման կարգով ելույթում «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը նշեց, որ իրենք խմբակցությունում ունեցել են քննարկումներ, որի արդյունքում որոշել են՝ քվեարկելու են ազատ: