COVID-19. Չինաստանում վարակման 6 նոր դեպք է հաստատվել

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 28 միլիոն 692 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 920 հազարը: Ապաքինվել է ավելի քան 20 միլիոն 606 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 6 միլիոն 637 հազար 336 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 197 հազար 435 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում է Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 4 միլիոն 663 հազար 930-ի, մահերինը՝ 77 հազար 537-ի: Վարակվածների թվով երրորդ տեղում է Բրազիլիան: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 4 միլիոն 283 հազար 978, մահերինը՝ 130 հազար 474:

Չորրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ,  ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 1 մլն 57 հազար 362 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 5 հազար 488 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 18 հազար 484 մարդ: Հնգյակը եզրափակում է Պերուն, որտեղ հաստատված դեպքերի թիվը 716 հազար 670 է, մահերինը՝ 30 հազար 470:

Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 399 հազար 940 է: Վարակի հետանքով մահերի թիվը կազմում է 23 հազար 29: Թուրքիայում վարակվածների թիվը հասել է 288 հազար 126-ի: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 6 հազար 951 մարդ: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 2075-ի:

Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 19 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանում հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 6-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 85 հազար 174, որից ապաքինվել է 80 հազար 386-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է շարունակում մնալ Սաուդյան Արաբիան, որտեղ 324 հազար 407 հաստատված դեպք կա: Հաջորդը Իրաքն է՝ 282 հազար 672 ընդհանուր, 7 հազար 881 մահվան դեպքով: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 121 հազար 287, մահերինը՝ 205: Եգիպտոսում առկա է 100 հազար 708 հաստատված դեպք:

Այստեղ վարակի հետևանքով մահացել է 5 հազար 607 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 78 հազար 849 է, մահացածներինը՝ 399: Լիբանանում կա 22 հազար 983 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 229: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 3476-ի: Վարակի հետևանքով մահացել է 150 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը: