Հուշանվեր եվրոներով գնումներ էին արել․ Մասիսի ոստիկանների բացահայտումը. հարուցվել են քրգործեր

Լուրեր

27.08.2026 | 16:20
Զախարովան հայտարարել է, թե ՀՀ-ում «բռնաճնշումներ են այն քաղաքական ուժերի նկատմամբ, որոնք հանդես են գալիս ՌԴ-ի հետ դաշնակցության օգտին»
27.08.2026 | 16:12
Կաթողիկոսը տարբեր բնակավայրեր խմբեր է ուղարկել, զոնդաժ անեն, քաղաքական շարժում սկսեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 16:11
Գեղամ Մանուկյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
27.08.2026 | 16:05
Նարիշկինը հայտնել է՝ ինչ է քննարկել Մոսկվայում ԿՀՎ տնօրենի հետ հանդիպմանը
27.08.2026 | 15:55
Մենք ՌԴ-ի վրա ոչ մի բան չենք գցում․ հարգանք ենք ակնկալում մեր դիրքորոշումների նկատմամբ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 15:49
Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունները կարող են վերսկսվել․ Բուդանովը հայտնել է նոր հանդիպման մասին
27.08.2026 | 15:41
Մբապեն՝ մրցաշրջանում առաջին հեթ-տրիկից հետո դիմել է քննադատներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 15:32
Զախարովան հայտարարել է, թե Հայաստանի ղեկավարությանը շանտաժի են ենթարկում երկաթուղու հարցով
27.08.2026 | 15:24
Ձեր հետևից էլ են գալու․ Փաշինյանը՝ ԱԱԾ-ի և իրավապահ այլ կառույցների նախկին պաշտոնյաների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 15:20
Սեպտեմբերի 10-ից նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցը՝ «Լամբադա»-ի վերին հատվածը
27.08.2026 | 15:19
«Բարսելոնան» նոր դարպասապահ ունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 15:10
Փաշինյանն իրավապահ համակարգին սպառնում է ազատումներով // ՀՀ-ն Լեհաստանում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
27.08.2026 | 15:02
Սանկտ Պետերբուրգում ավտոմեքենա է պայթել․ բարձրաստիճան զինվորական է զոհվել
27.08.2026 | 15:00
ԱԺ-ն քննարկում է Կառավարության կառուցվածքի փոփոխությունները․ ՈՒՂԻՂ
27.08.2026 | 14:59
«Ուժեղ Հայաստանը» հանձնաժողովի նախագահի նոր թեկնածու այս պահին չի առաջադրում
Բոլորը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ բազմիցս անդրադարձել են հուշանվեր թղթադրամներով առևտուր անելու դեպքերին, որոնք բացահայտել են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ։

«Բազմիցս հորդորել ենք վաճառողներին՝ լինել ուշադիր և չխաբվել, բայց խարդախների ծուղակն ընկնողներ, այնուամենայնիվ, կան։ Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Արարատի մարզային վարչության ծառայողների հետ, օպերատիվ տվյալներ ստացան, որ երկու տղամարդ ու մի աղջիկ Արարատի մարզի տարբեր դեղատներից ու առևտրի կետերից հուշանվեր եվրոներով գնումներ են արել։ Որոշ դեպքերով ընդունվեցին նաև հաղորդումներ։ Օպերատիվորեն ճշտվեց կասկածվողների ինքնությունը։ Նրանց հայտնաբերումը նաև նոր դեպքեր կկանխեր, ուստի Մասիսի ոստիկանները գտան ու բերման ենթարկեցին կասկածվողներին։ Նրանք խոստովանել են կատարածը։ Հայտնաբերվեցին նաև հուշանվեր թղթադրամները, որոնցով գնումներ էին արվել։ Դեպքերի հանգամանքները խարդախության հատկանիշներով հարուցված քրեական գործերի նախաքննությամբ պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում: