Մանդատը վայր դնելը լուծում չէ. պատգամավորը, նաև հանրային ճնշմամբ, կարող է իր անհամաձայնությունը հայտնել. Ա. Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
11.09.2020 | 17:48Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու որոշումն անակնկալ էր։ Իսկ անակնկալները պետք է քննարկել։ Այդ մասին այսօր «Իմ քայլը» խմբակցության նիստից առաջ ասաց խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
«Մանդատը վայր դնելը լուծում չէ. պատգամավորն ունի բոլոր լծակները, նաև՝ հանրային ճնշմամբ, կարող է իր անհամաձայնությունը հայտնել տարբեր հարցերի շուրջ»,- շեշտեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Մերի Մարտիրոսյան