Մեր անվտանգության երաշխիքներից մեկը մարտունակ թիկունք ունենալն է․ Սոֆյա Հովսեփյանը՝ աշխարհազորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
Բոլորը

Պաշտպանության նախարարությունը հանրային լայն քննարկման է ներկայացրել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համաձայն՝ սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմիններում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:

«Սա ամենակարևոր օրենսդրական փաթեթն է, որին պետք է կողմ քվեարկեմ, այն նույնիսկ ուշացած է»,- «Հայկական աշխարհազոր. պաշտպանություն, անվտանգություն և մարդու իրավունքներ» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց «ԱԺ Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Պատգամավորի խոսքով՝ Ապրիլյան պատերազմն ի ցույց դրեց, որ եթե լայնամասշտաբ պատերազմ սկսվի, շատերը ցանկություն կհայտնեն լինել առաջնագծում և պայքարել հանուն երկրի անվտանգության:

«Քանի որ պատերազմն ավարտված չէ, Արցախի հարցը դեռ բանակցային փուլում է, և մենք ունենք մի թշնամի, որը ոչ մի արժեք հաշվի չի առնում, ինչը երևաց նաև տավուշյան հակամարտության ժամանակ, մենք պետք է պատրաստ լինենք: Եթե կրկին անհրաժեշտություն լինի՝ կանգնել զինվորի կողքին, մենք պետք է ոչ միայն հուզական ռեակցիա դրսևորենք, այլ նախապես պատրաստված լինենք: Մարտունակ բանակի կողքին պետք է լինի նաև մարտունակ հասարակություն»,- նշեց Սոֆյա Հովսեփյանը՝ ընդգծելով, որ մեր անվտանգության երաշխիքներից մեկը մարտունակ թիկունք ունենալն է:

Մանրամասները՝ տեսանյութում: