Հորդորում ենք Հայաստանի կառավարությանը սատարել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հատուկ նիստ հրավիրելու և Բելառուսում ստեղծված իրավիճակը քննության առնելու վերաբերյալ պահանջը. հայտարարություն

Լուրեր

16.12.2025 | 23:30
Հաագայում 35 երկիր ստորագրել է Ուկրաինային փոխհատուցման համար միջազգային հանձնաժողովի ստեղծման կոնվենցիան
16.12.2025 | 23:25
Առանց Մբապեի ու Հոլանդի. ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա խորհրդանշական հավաքականը
16.12.2025 | 23:16
BBC-ից Թրամփի փոխհատուցման պահանջը կարող է կազմել շուրջ 10 մլրդ դոլար
16.12.2025 | 23:08
Վթար Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
16.12.2025 | 23:05
Սև ծովում հարձակումները սպառնում են նավարկության անվտանգությանը. Էրդողան
16.12.2025 | 22:53
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.12.2025 | 22:40
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է ծանրամարտի տղամարդկանց հավաքականին
16.12.2025 | 22:27
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Արևմուտքն ակտիվացրել է «ապակառուցողական ջանքերը Հարավային Կովկասում»
16.12.2025 | 22:21
Ինչ է գրված ՀՀ-Լյուքսեմբուրգ ռազմավարական հռչակագրում. ԱԳՆ-ն մանրամասներ է հրապարակել
16.12.2025 | 22:17
ՖԻՖԱ․ Տարվա լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը և գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 22:14
Ռուբեն Վարդանյանի գործով ​​դատավարությունը մոտենում է ավարտին․ կողմերը պատրաստվում են եզրափակիչ ելույթներին
16.12.2025 | 22:01
Հայաստան–Լյուքսեմբուրգ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի. տեղի է ունեցել Միրզոյան-Բետել հանդիպում
16.12.2025 | 21:58
Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց ռազմական օգնություն կցուցաբերեն ագրեսիայի դեպքում
16.12.2025 | 21:45
Նոր պահանջներ Երևանին` TRIPP-ի վերաբերյալ. ինչու Մոսկվան և Թեհրանը խոսեցին միաժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 21:33
Մաշտոցը կլինի թղթի վրա, իսկ հեռախոսները՝ միայն դասի համար. Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ քննադատություններին
Բոլորը

Մի շարք ՀԿ-ներ և անհատ քաղաքացիներ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ հորդորելով Հայաստանի կառավարությանը անսալ միջազգային հանրության կոչին և սատարել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հատուկ նիստ հրավիրելու և Բելառուսում ստեղծված իրավիճակը քննության առնելու վերաբերյալ պահանջը:

Հայտարարությունը՝ ստորև.

«2019 թվականի հոկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանն ընտրվեց Մարդու իրավունքների խորհրդի անդամ 2020-2022 թվականների համար: ՀՀ վարչապետն, արձագանքելով այս կարևոր իրադարձությանը, հայտարարեց. «Սա մեր երկրի նկատմամբ միջազգային հանրության շատ մեծ վստահության վկայություն է, հատկապես մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Շնորհավորում եմ բոլորիս»: ՀՀ արտգործնախարարը նույն առիթով հայտարարեց. «Մարդու բոլոր իրավունքների ու հիմնարար ազատությունների առաջմղումը, ժողովրդավարական արժեքների ամրապնդումը լինելու է Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի կարևոր առաջնահերթությունը»:

 

Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Բելառուսի ժողովուրդը ոտքի է ելել ընդդեմ բռնապետության և ընտրակեղծարարության: Ի պատասխան խաղաղ հավաքների՝ ցուցարարների նկատմամբ կիրառվում են բռնություններ, առևանգումներ, խոշտանգումներ, հալածանքներ և սպանություններ: Բելառուսի վարչախումբն արհամարհում ու մերժում է միջազգային կառույցների կոչերը՝ դադարեցնելու բռնությունը և իրականացնելու մարդու իրավունքների ոտնահարումների պատշաճ քննություն:

 

Բելառուսի քաղաքացիական հասարակությունը և մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպություններ կոչ են անում հրավիրել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հատուկ նիստ՝ քննության առնելու երկրում ստեղծված վիճակը:

 

Բելառուսի քաղաքացիների ընդվզումը նման է Հայաստանում 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձություններին, երբ ժողովուրդը, երկու տասնամյակից ավել առերեսվելով ահագնացող ու անպատիժ ընտրակեղծարարությանը և մարդու հիմնարար իրավունքների զանգվածային խախտումներին, ունենալով բազմաթիվ զոհեր, քաղաքական բանտարկյալներ, խոշտանգվածներ և բռնադատվածներ, դուրս եկավ փողոց՝ մերժելու բռնատիրական ռեժիմը:

 

Համարում ենք, որ թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության միջոցով իշխանության եկած կառավարությունը չի կարող անհաղորդ մնալ Բելառուսում տեղի ունեցող իրադարձություններին:

 

Հայաստանի դերը ստեղծված իրավիճակում վճռորոշ է:

 

Հորդորում ենք Հայաստանի կառավարությանը անսալ միջազգային հանրության կոչին և սատարել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հատուկ նիստ հրավիրելու և Բելառուսում ստեղծված իրավիճակը քննության առնելու վերաբերյալ պահանջը:

 

Հայաստանի իշխանությունները՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամի բարձր կարգավիճակում պարտավոր են վերահաստատել իրենց նվիրումը ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեհամակարգին՝ ազատ ընտրություններին, բռնություններից և հալածանքներից զերծ լինելու իրավունքին, մարդու այլ հիմնարար ազատությունների անբեկանելիությանը»:

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Բաց Հասարակության Հիմնադրամներ – Հայաստան

Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոն

Իրավունքի Զարգացման և Պաշտպանության Հիմնադրամ

Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Գլոբալիզացիայի և Տարածաշրջանային Համագործակցության Վերլուծական Կենտրոն ՀԿ

Հելսինկյան Ասոցիացիա Իրավապաշտպան ՀԿ

Իրավունքի եւ Ազատության Կենտրոն

Բոլորը Հանուն Հավասար Իրավունքների Հիմնադրամ

Համայնքային Համախմբման և Աջակցության կենտրոն ՀԿ

Ընդդեմ Խոշտանգումների Համաշխարհային Կազմակերպություն

Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոն ՀԿ

Մեղրու Կանանց Ռեսուրս Կենտրոն ՀԿ

Մարտունու Կանանց Համայնքային Խորհուրդ ՀԿ

Մտավոր Սեփականության Ազգային Խորհուրդ ՀԿ

Քաղաքականության Հետազոտական Կենտրոն

Մարդու Իրավունքների Հետազոտությունների Կենտրոն

Հանրային Լրագրության Ակումբ

 

ՀՀ քաղաքացիներ

Կարեն Թումանյան, Լոռա Մելիքյան, Լիզա Ճաղարյան, Սերգեյ Աբրահամյան, Մարիամ Հակոբյան, Արփինե Պետրոսյան, Գեւորգ Գիլանց, Անուշ Աղաջանյան, Լուսինե Խաչատրյան, Զարեհ Սաֆարյան, Էդգար Մանուչարյան, Արմեն Գրիգորյան, Կարինե Յարալյան, Արմինե Միսակյան, Քնարիկ Ազատյան