Լուկաշենկո․ Ի տարբերություն Հայաստանի կամ Ուկրաինայի՝ Բելառուսում «գունավոր հեղափոխության» համար պատճառներ չկան

Լուրեր

19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ի տարբերություն Հայաստանի կամ Ուկրաինայի՝ Բելառուսում «գունավոր հեղափոխության» համար «դասական» պատճառներ չկան։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ռուսական լրատվամիջոցների հետ հարցազրույցում այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Դասական, խորը պատճառներ չկան, որպեսզի Բելառուսում տեղի ունենա դա՝ «գունավոր հեղափոխությունը»։ Օրինակ՝ մեզ մոտ տնտեսությունը քիչ թե շատ աշխատում է։ Դե՝ չկա այդ դասական հիմքը, որ կար Ուկրաինայում, Հայաստանում և այլն, երբ մարդիկ չեն աշխատում, արդեն ուտելու բան չունեն»,- հավելել է նա։

Լուկաշենկոն պարզաբանել է, որ նույնիսկ կորոնավիրուսի համաճարակի պայմաններում Բելառուսը կարողացավ պահպանել տնտեսությունը և չփակեց արտադրությունը, ինչպես նաև աննախադեպ բերք ունեցավ։

«Այսօրվա դրությամբ, մենք ՀՆԱ-ի ընդամենը 1.2% անկում ենք ունեցել։ Ընդամենը 1.2%: Գունավոր հեղափոխության համար չկա այդ դասական հիմքը, երբ տնտեսությունը կանգնել է, մարդիկ գործազուրկ են, աշխատավարձ չեն ստանում և այլն»,- հայտարարել է Բելառուսի նախագահը։

Նա, միաժամանակ, չի բացառել, որ, հնարավոր է, «շատ է նստել նախագահի աթոռին»։

«Դե, արդուկը միացնում ես՝ ես նախընտրական ծրագիր եմ ներկայացնում։ Արդուկը միացնում ես՝ Լուկաշենկոն է, էլեկտրական թեյնիկը միացնում ես՝ Լուկաշենկոն է, հեռուստացույցը միացնում ես՝ Լուկաշենկոն է։ Եվ մարդկանց որոշ մասին, հավանաբար, դա փոքր-ինչ ձանձրացրել է»,- ասել է նա։

Վերադառնալով հեղափոխության թեմային՝ Բելառուսի նախագահը հայտարարել է․ «Դա նման է մանր բուրժուազիայի հեղափոխության տարրի։ Մեզ մոտ հարուստ մարդիկ հայտնվեցին, IT ոլորտի մասնագետներ, որոնց ես այս ձեռքերով եմ ստեղծել՝ նրանց այնպիսի հնարավորություններ ընձեռելով, որպիսիք չեն կարող որևէ այլ տեղ ավելի լավ ընձեռել․․․ Եվ ահա այդ նոր կատեգորիան ի հայտ եկավ, վատ չի ապրում․․․ և նրանք ի՞նչ ուզեցին։ Նրանք իշխանություն ուզեցին»։