Մարտի 1-ի գործով տուժողները պետք է վկայի կարգավիճակ ունենան․ Ալումյանը պարզաբանեց՝ ինչու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 10:55
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը
26.08.2026 | 10:40
US Open. Ալինա Չառաևան պարտություն կրեց որակավորման փուլում
26.08.2026 | 10:31
Հայաստանը չի խորհրդակցում ԵՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցի շուրջ. ՌԴ ԱԳՆ
26.08.2026 | 10:23
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհվել է Տամբովի մարզի Wildberries-ի պահեստը․ Լիպեցկում 2 մարդ է զոհվել
26.08.2026 | 10:15
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.06%-ով և կազմել 4638.10 դոլար
26.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 09:50
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 26-ի դրությամբ
26.08.2026 | 09:43
Առինջ մոլի հողից մինչև Ծառուկյանների առանձնատուն․ Դատախազությունը վիճարկում է երկու գույքի գործարքներ
26.08.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
Բոլորը

«Այս գործը, որ քննվում է դատարանում, չի վերաբերում ո՛չ սպանություններին, ո՛չ մարմնական վնասվածքներին, և ո՛չ էլ գույքային վնասին։ Այս հիմնավորումներով մենք միջնորդել էինք, որ դադարեցվի տուժողների իրավահաջորդների ու նրանց ներկայացուցիչների մասնակցությունը այս դատական գործին այդ կարգավիճակով»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով իր միջնորդության քննարկմանը։

Ալումյանն առաջարկել էր, որ տուժողի իրավահաջորդները, նրանց ներկայացուցիչները սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հանդես գան վկայի կարգավիճակով:

Փաստաբանն ընդգծեց, որ Մարտի 1-ի սպանությունների ու մարմնական վնասվածքների վերաբերյալ գործը քննվում է Հատուկ քննչական ծառայությունում, և հենց այդ գործով պետք է տուժողները ներկայացնեն իրենց պահանջները ու ունենան տուժողի իրավահաջորդի կարգավիճակը։

«Պետք է բոլորս հույս ունենանք, որ այդ գործով կբացահայտվեն սպանություն կատարած անձինք, նրանց հրահանգ տված անձինք, մարդկանց մարմնական վնասվածք պատճառած անձինք։ Բայց ոչ այս գործով, քանի որ, կրկնեմ, այս գործը չի քննում ո՛չ սպանությունները, ո՛չ մարմնական վնասվածքներ ստանալու դեպքերը»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում: