Պետք է այնպես անենք, որ Ադրբեջանը տեղը սսկվի, վեր ընկնի․ Սամվել Բաբայանը՝ աշխարհազորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.09.2026 | 20:00
«Հայաստան այցս հետաձգվում է ֆիզիկական սպառնալիքի մասին նախազգուշացման պատճառով»․ ռուս ընդդիմադիր գործիչ
19.09.2026 | 19:46
Ռազմական ոստիկանության պետը խորհրդակցություն է անցկացրել․ հանձնարարականներ են տրվել
19.09.2026 | 19:41
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականի հաղթարշավը շարունակվում է
19.09.2026 | 19:25
Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել
19.09.2026 | 18:46
Ռուսաստանը փորձում է միջամտել ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններին․ NYT
19.09.2026 | 18:10
Սրբուհի Գալյանը կմեկնի Աբու Դաբի՝ ՄԱԿ-ի կոնգրեսին մասնակցելու
19.09.2026 | 17:52
Քոբայրի վանական համալիրի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ ՆԳՆ
19.09.2026 | 17:23
Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 3-ը կլինի ԱՄՆ-ում
19.09.2026 | 17:03
Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել
19.09.2026 | 16:48
Փաշինյանն այսօր հասցրել է համացանցում ցուցադրել հեծանիվ վարելը, սուրճ խմելը, բայց չի անդրադարձել սեպտեմբերի 19-ին
19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
Բոլորը

Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի և Ազգային ժողովի պատգամավորների հանդիպմանը քննարկվում են օրակարգային հիմնախնդիրներ:

Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք ԱՀ Անվտանգության խորհրդի կազմից որևէ մեկը մասնակցել է ՀՀ ռազմավարական հայեցակարգի ընդունման գործընթացին, Սամվել Բաբայանը նշեց, որ այդ փաստաթղթի քննարկման և ընդունման գործընթացին մասնակցել են ԱՀ նախկին իշխանությունները:

«Մենք մասնակցություն չենք ունեցել, բայց ողջունել ենք: Իսկ Արցախի Հանրապետության ռազմավարական հայեցակարգով կզբաղվենք և կներկայացնենք հանրության քննարկմանը, դեռևս դրանով չենք զբաղվում, չեմ կարող ասել, թե երբ պատրաստ կլինի»,- հավելեց նա:

Խոսելով աշխարհազորի ստեղծման գաղափարի մասին՝ Բաբայանը նշեց, որ դա սկզբունքային խնդիր է. «Անվտանգության խորհրդի առաջին նիստում քննարկվելու է հենց այն հարցը, թե ինչպես ենք պատկերացնում աշխարհազորի գաղափարը և ինչպես ենք պատկերացնում մոբիլիզացիան։ Կա երկու տեսակետ, պետք է քննարկենք: Մոբիլիզացիան մեզ մոտ լինելու է այլ մոտեցմամբ, առանձին զորամաս է լինելու»:

Հարցին էլ՝ արդյո՞ք սփյուռքահայերը կներգրավվեն աշխարհազորի կազմում, Արցախի ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Ինձ չի թվում, որ սփյուռքահայերը կարողանալու են առաջին ամիսներին օգնության գալ՝ տարբեր պատճառներով: Ռազմավարական ծրագիր է մշակվում, որ մենք լինենք վստահ, որևիցե խնդիր չունենանք, և Ադրբեջանը տեղը սսկվի, վեր ընկնի: Մի ասացվածք կա՝ «Եղունգ ունես՝ գլուխդ քորի»։ Հույսներդ մի՛ դրեք ոչ մեկի վրա, այլ ինքներդ ձեզ վրա»:

Մանրամասները՝ տեսանյութում: