Դատարան է ուղարկվել կոռուպցիոն չարաշահումներով վարորդական վկայականներ տրամադրելու վերաբերյալ 15 մեղադրյալների ներգրավմամբ քրգործը

Լուրեր

23.02.2026 | 11:44
Ամսական 42 միլիոն դրամ է մտնում Երևանի բյուջե՝ ավտոմատ ինքնասպասարկող սարքերից․ քաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 11:33
Մեքսիկայում անկարգություններ են սկսվել ազդեցիկ թմրաբարոնի վնասազերծումից հետո
23.02.2026 | 11:26
S&P Global գործակալությունը վերանայել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով այն «դրական», և հաստատել է վարկանիշը «BB-» մակարդակում
23.02.2026 | 11:17
Աջափնյակի մետրոյի կայարանի հատվածում բիզնես կենտրոն կլինի, որը կմեղմի կառուցման ծախսերը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 11:09
Ե՞րբ ենք սկսում Ծարավ աղբյուրի մանկապարտեզի շինարարությունը․ Ավինյանը՝ ենթակային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 11:01
Տիգրան Բարսեղյանի գոլն ու Նաիր Թիկնիզյանի ասիստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 10:57
Բա պատասխանատուներն ո՞ւր էին, որ առանց բիտումի ասֆալտ էին լցնում․ փորձանմուշներ վերցրե՛ք․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 10:45
Այս շաբաթ բոլոր փողոցները ավազի մնացորդներից մաքրված կլինեն․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 10:34
Հայ աթլետները երկու ոսկե մեդալ են նվաճել Բալկանյան երկրների առաջնությունում
23.02.2026 | 10:30
19-ամյա երիտասարդի սպանության գործով երկու անձ կալանավորվել է
23.02.2026 | 10:21
Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
23.02.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
23.02.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 23-ի դրությամբ
23.02.2026 | 09:45
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ-ում և Ոստիկանությունում պաշտոններ զբաղեցրած Միհրան Դավթյանից բռնագանձել 20 անշարժ և շարժական գույքեր, շուրջ 1,1 միլիարդ դրամ
23.02.2026 | 09:33
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 311-րդ հոդվածի 1-ին մասով, 312-րդ հոդվածի 1-ին մասով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 38-311-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազությունը 2020թ. հունիսի 26-ին, ըստ քննչական ենթակայության, ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

«Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Ա. Գ.-ն 2020թ. փետրվարին իր մտերիմ, Գյումրի քաղաքի բնակիչ,  Ս.Գ.-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները պատշաճ ստուգելու՝ կաշառքի դիմաց ձևական բնույթ կրող տեսական և գործնական քննություններ ընդունելու պարագայում քաղաքացիներին վարորդական վկայականներ տրամադրելու համար իրեն օժանդակելու հարցում:

Ս. Գ.-ն հանձն է առել քաղաքացիների հավաքագրումը, նրանցից, ինչպես նաև միջնորդներից կաշառքի առարկա հանդիսացող գումարների ստացումը և դրանց փոխանցումը Ա.Գ.-ին: Վերջինս 2020թ. փետրվար-մայիս ամիսների ընթացքում, Ս.Գ.-ի օժանդակությամբ, ինչպես նաև 3 անձանց միջնորդությամբ 6 անձից ստացել է ընդհանուր 1.020.000 ՀՀ դրամ կաշառք: Ապա սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներն ու գործնական վարման հմտությունները պատշաճ ստուգելու՝ ձևական բնույթ կրող տեսական և գործնական քննություններ ընդունելու պայմաններում, կեղծելով տեսական և գործնական գիտելիքների ստուգման թերթիկները, վերոհիշյալ կաշառք տված քաղաքացիներին հնարավորություն է տվել ստանալ տարբեր կարգերի վարորդական վկայականներ։

Եվս երկու անձինք, իրենց 2 որդիների համար վարորդական վկայական ստանալու կապակցությամբ պաշտոնատար անձին կաշառք տալու նպատակով, Ս.Գ.-ին են փոխանցել համապատասխանաբար 280.000 և 300000-ական ՀՀ դրամներ, սակայն վերջինս հիշյալ գումարը հետագայում վերադարձրել է նրանց՝ այդ կերպ նշված անձինք իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն հասցրել։

Բացի այդ, Ս. Գ.-ի դրդմամբ, ՀՀ ոստիկանության ՃՈ Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Ա.Գ.-ն, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, վարորդական վկայական ստանալու նպատակով կայացած տեսական քննության ժամանակ մեկ անձի հուշել է ստուգման թեստի հարցերի ճիշտ պատասխանները, կազմել և հանձնել է վերջինիս տեսական քննություն ընդունելու վերաբերյալ կեղծ արձանագրությունը։

Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար Ա.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել վեց դրվագ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, վեց դրվագ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու  և վեց դրվագ պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Ս.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել մեկ դրվագ կաշառք ստանալու պատրվակով խարդախություն կատարելու, մեկ դրվագ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, մեկ դրվագ պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու, մեկ դրվագ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու փորձ կատարելու և վեց դրվագ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու հատկանիշներով:

Եվս 12 անձի տարբեր մեղադրանքներ են առաջադրվել կաշառքներ տալու, կաշառք տալու փորձ կատարելու, կաշառքի միջնորդության, կաշառքի միջնորդության փորձ կատարելու, պաշտոնեական փաստաթղթերի կեղծմանն օժանդակելու հատկանիշներով:

2020 թվականի օգոստոսի 27-ին մեղադրյալներ ՀՀ ոստիկանության ՃՈ Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Ա.Գ.-ի և մեկ անձի նկատմամբ քրեական գործն անջատվել է առանձին վարույթում:

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն իր որոշումներով հաստատել է ինչպես այդ, այնպես էլ անջատված մյուս մասով մեղադրական եզրակացությունները: Վերոնշյալ այս մասով քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, իսկ մյուս 12 մեղադրյալների մասով՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության նպատակով»,- ասված է հաղորդագրությունում:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: