Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ քննվող քրգործով 2 անձ կալանավորվել է

Լուրեր

29.04.2026 | 00:57
Չեմպիոնների լիգա․ ՊՍԺ-ն գերգոլառատ խաղում հաղթեց «Բավարիային». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 23:24
Երևանում երթևեկության փոփոխություն կկատարվի
28.04.2026 | 23:09
Հայաստանի նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել ՄԱԿ-ում
28.04.2026 | 22:53
ԱՍՀ նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտի հարցեր
28.04.2026 | 22:40
ՏԿԵ նախարարն ու ՎԶԵԲ պատվիրակությունը քննարկել են «Հյուսիս-հարավ», ջրային և տրանսպորտի ոլորտներում ծրագրերը
28.04.2026 | 22:27
Մելանյա Թրամփին մեղադրել են երեսպաշտության մեջ՝ հայտնի հաղորդավար Քիմմելի կատակը քննադատելու և նրան աշխատանքից ազատելու կոչերի համար
28.04.2026 | 22:13
Հայաստանի մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.04.2026 | 22:00
Քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան հունվար-մարտ ամիսներին. կոմիտեն թվեր է հրապարակել
28.04.2026 | 21:48
Իմ բարեկամ Ժան-Նոելի հետ մասնակցեցինք ՀՀ դեսպանության նոր նստավայրի հանդիսավոր բացմանը. Միրզոյան
28.04.2026 | 21:42
Թրամփը հայտարարել է, թե Իրանը ցանկանում է, որ Հորմուզի նեղուցը բացվի
28.04.2026 | 21:29
Թուրքիայում մայիսի 1-ի տոնակատարություններից առաջ տասնյակ մարդիկ են ձերբակալվել
28.04.2026 | 21:14
ՔՊ-ն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել
28.04.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հիբրիդային հարձակումներ, միջամտություն ՀՀ-ի ներքաղաքական կյանքին․ ինչպե՞ս պայքարել
28.04.2026 | 20:52
ՆԱՏՕ-ն կարող է հրաժարվել ամենամյա գագաթնաժողովներից՝ Թրամփի պատճառով
28.04.2026 | 20:44
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության հեռանկարները
Բոլորը

ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են, որ 2020թ. սեպտեմբերի 1-ին` ժամը 18:10-ին, ապօրինի թմրանյութ պահելու, իրացնելու և օգտագործելու կասկածանքով, Երևան քաղաքի Չեխովի փողոցից ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկել 57-ամյա տղամարդ, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փայլաթիթեղի մեջ փաթեթավորված շագանակագույն՝ «Հերոին» տեսակի, թմրամիջոցին նմանվող զանգվածներ: Փաթեթների քաշը կազմել է մոտ 0,6 գրամ:

«2020թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14:10-ին, ապօրինի թմրանյութ պահելու, իրացնելու և օգտագործելու կասկածանքով Երևան քաղաքի Ն.Շենգավիթ 13 փողոցից  ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկվել երկու քաղաքացի: Նրանցից մեկի՝ 55-ամյա տղամարդուն պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փայլաթիթեղի մեջ փաթեթավորված շագանակագույն, «Հերոին» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներ: Փաթեթների քաշը կազմել է մոտ 0,9 գրամ:

Փաստերի առթիվ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել են քրեական գործեր, որոնք  նախաքննություն կատարելու համար ստացվել են ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Նախաքննության ընթացքում կատարված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված անձինք թմրամիջոցը ձեռք են բերել միևնույն անձից՝ Երևան քաղաքի 61-ամյա բնակչից:

Որոշում է կայացվել նշված քրեական գործերը միացնելու և նախաքննությունը մեկ վարույթում շարունակելու մասին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 61-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), իսկ 55-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց  իրացնելու նպատակի)  2-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Որոշում է կայացվել 57-ամյա տղամարդուն, որին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ազատել արգելանքից՝ անհրաժեշտությունը վերանալու հիմքով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: