Գերմանացի բժիշկները Նավալնիի թունավորման հարցով հրաժարվել են ՌԴ-ի հետ համատեղ փորձաքննությունից

Լուրեր

06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
Բոլորը

Գերմանիայի Դաշնային բժշկական պալատը (BÄK) մերժել է Ալեքսեյ Նավալնիի գործով բժշկական փորձաքննություն անցկացնելու համար համատեղ խումբ ստեղծելու մասին ռուսաստանցի գործընկերների առաջարկը։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Deutsches Ärzteblatt պարբերականը։

ՌԴ Ազգային բժշկական պալատի նախագահ Լեոնիդ Ռոշալի դիմումին ի պատասխան՝ BÄK-ում նշել են, որ ասոցիացիան «քննչական մարմին չէ», այդ պատճառով չի կարող մասնակցել հետաքննությունների, դա պետության իրավասությունն է։ Բացի այդ, BÄK-ում ընդգծել են, որ գերմանական օրենսդրության համաձայն՝ միայն հարազատներն իրավունք ունեն հետագա հետազոտության նախաձեռնությամբ հանդես գալ։

«Նավալնիի գործով բժշկական տվյալները հասանելի են։ Ոչ մի կասկած չկա բժշկական հետազոտության որակի հարցում, որոնք անցկացվել են Գերմանիայի բժիշկների կողմից»,- նշել են Դաշնային բժշկական պալատում։

BÄK-ում նաև «ծայրաստիճան մտահոգություն» են հայտնել Նավալնիի առողջական վիճակի հետ կապված՝ միանալով ռուսական իշխանություններին ուղղված Գերմանիայի կառավարության պահանջին՝ պարզել բոլոր հանգամանքները, որոնք հանգեցրել են կյանքի համար վտանգավոր հիվանդության։

Նշենք, որ համատեղ բժշկական փորձաքննություն անցկացնելու՝ Լեոնիդ Ռոշալի առաջարկը մերժել է նաև Նավալնու կինը՝ Յուլյա Նավալնայան։

Հիշեցնենք նաև, որ բժիշկներին երեկ հաջողվել է կոմայից դուրս բերել Ալեքսեյ Նավալնուն։ Նրա բժիշկը նշել է, որ քաղաքական գործիչն արձագանքում է բանավոր խոսքին: