ՀՖՖ-ում առանձնապես խոշոր չափերի յուրացումներ կատարելու գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի

Լուրեր

29.04.2026 | 11:47
ՊՍԺ-ն ու «Բավարիան» ՉԼ-ի ռեկորդ են սահմանել, Նոյերը հակառեկորդ է կրկնել
29.04.2026 | 11:42
ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է
29.04.2026 | 11:32
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 11:22
Պարը շարունակելու է ուղեկցել մարդուն իր ողջ կյանքի ընթացքում․ նախարարի ուղերձը
29.04.2026 | 11:13
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ժամանել է Երևան
29.04.2026 | 11:10
Հաղթանակի օրվա շքերթը Մոսկվայում կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի
29.04.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 10:59
Վնասվել է Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը
29.04.2026 | 10:46
Թագավոր Չարլզ III-ը, Իրանի շուրջ լարվածության ֆոնին, կոչ է արել ամրապնդել ԱՄՆ-Մեծ Բրիտանիա միասնությունը
29.04.2026 | 10:31
Դեսպան Մկրտչյանը ներկա է գտնվել Սպիտակ տանը Չարլզ III թագավորի և Կամիլա թագուհու պատվին կազմակերպված ընդունելությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 10:20
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 29-ի դրությամբ
29.04.2026 | 10:12
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում
29.04.2026 | 10:05
Հրդեհ Երևանի Տիչինայի փողոցում․ փրկարարները տարհանել են 10 քաղաքացու
29.04.2026 | 09:50
Թմրանյութի առցանց վաճառք և միլիոնների լվացում․ 3 քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
29.04.2026 | 09:35
«Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցներ են զրկվել աշխատանքից հանրահավաքին մասնակցելուց հրաժարվելու համար․ «Ականատես»
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերությունից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ կատարելու դեպքի հանգամանքները:

«Պարզվել է, որ 2010-2019թթ. ընթացքում, ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, նախնական համաձայնության գալով 2013-2018թթ. ընթացքում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Նորալուսին» ՍՊ ընկերության տնօրենների պաշտոնը զբաղեցրած անձանց հետ, «Նորալուսին» ՍՊ ընկերության «Զեփյուռ» ամառային ճամբար և հյուրանոց հանգստի գոտում ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերության տարբեր տարիքային խմբերի սաների ուսումնամարզական հավաքներ անցկացնելու պատրվակով, միասնական դիտավորությամբ, կնքել են պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ծառայությունների մատուցման կեղծ պայմանագրեր, որոնց հիմքով փաստացի պայմանագրում նշված անձանց ճամբար չայցելելու և վերջիններիս ծառայություններ չմատուցելու պայմաններում, կազմվել են կեղծ տեղեկություններ պարունակող հարկային հաշիվներ, որոնց հիման վրա վճարումներ կատարելու միջոցով ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերությունից յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 98.785.332 ՀՀ դրամ:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերության և «Նորալուսին» ՍՊ ընկերության տնօրեններին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասով, վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով: