Մարդիկ կան՝ ներկայանում են որպես լրագրող ու գումարի դիմաց զրպարտությամբ են զբաղված․ Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացվել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կողմից: Նոր օրինագծով առաջարկվում է բարձրացնել զրպարտության և վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցման չափը:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց՝ կիսում է մտահոգությունն առ այն, որ առկա ատելության մթնոլորտը ծայրահեղ իրավիճակ է առաջացրել, և հավելեց, որ միայն իրավական գործիքներով նման երևույթների դեմ պայքարելն այնքան էլ արդյունավետ չէ, անհրաժեշտ է նաև սոցիալական գործիքներ կիրառել, այլապես խնդիրը չի լուծվի: Նա նաև անդրադարձավ զրպարտության և վիրավորանքի դեպքում նախատեսված վերին շեմ նշելու նպատակահարմարությունը:

Ալեն Սիմոնյանը, արձագանքելով Տարոն Սիմոյանի դիտարկումներին ու հարցադրումներին, ընդգծեց, որ գումարով «սպառնալը» կարող է իր ազդեցությունն ունենալ։ «Այս պահին այլ տարբերակ չեմ տեսնում, քան պատասխանատվության աստիճանը բարձրացնելը: Կան լրագրողներ, որ բարձր մակարդակի լրատվություն են մատուցում, բայց կան նաև մարդիկ, որ ներկայանում են որպես լրագրող ու գումարի դիմաց զրպարտությամբ են զբաղված»,- նշեց նա:

ԱԺ փոխնախագահը նաև հավելեց, որ փոխհատուցման վերին շեմը ցանկալի է ավելի բարձրացնել. «Բայց փոխհատուցման չափը պետք է թողնենք դատարանի որոշմանը»:

Մանրամասները՝ տեսանյութում: