785․000 դոլարի աջակցություն ԲՀՀ-Հայաստանից՝ ԿՈՎԻԴ 19-ի դեմ պայքարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
04.09.2020 | 14:39Հայաստանում ԿՈՎԻԴ-19 համաճարակի բռնկման առաջին օրերից Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանն արձագանքել է երկրում ստեղծված աննախադեպ ճգնաժամին՝ շարունակելով պաշտպանել բաց հասարակության արժեքները և ուղղակի աջակցելով համաճարակի հետևանքով առավել տուժած քաղաքացիներին:
ԿՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի շրջանակում մի քանի տասնյակ ծրագրեր իրականացնելու համար ԲՀՀ – Հայաստանը մինչև օրս հատկացրել է ավելի քան 785 հազար ԱՄՆ դոլար: