Վարչապետի հետ հանդիպում կազմակերպեք. ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները՝ Մարուքյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
04.09.2020 | 12:45Այսօր ԱԺ դարպասների մոտ բողոքի ակցիա իրականացրին ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները։ Նրանք պահանջում են լուծում գտնել և օդային կամ ցամաքային ճանապարհով իրենց թույլ տալ վերադառնալ Ռուսաստան, քանի որ այնտեղ են թողել իրենց ընտանիքներն ու աշխատանքը։
Ցուցարարներին հանդիպեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Վարչապետի հետ հանդիպում կազմակերպեք»,- Մարուքյանին դիմեցին քաղաքացիները։
Վերջինս պատասխանեց, որ իրենք ամեն օր կառավարության մոտ ցույց են անում և եթե կառավարությունից ցանկանային՝ իրենց հետ կհանդիպեին։
Մանրամասները՝ տեսանյութում:
Մերի Մարտիրոսյան