Գյումրիի «Երեխաների տուն» մանկատան՝ կորոնավիրուսով հիվանդ մեկ երեխայի ու աշխատակցի մոտ բարդություններ են առաջացել

Լուրեր

27.08.2026 | 18:50
ԵՄ-ում առաջարկում են ՌԴ-ի 200 մլրդ եվրոյի սառեցված ակտիվներն Ուկրանիայի համար օգտագործելու նոր տարբերակներ գտնելու համար
27.08.2026 | 18:46
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմն «Ունիվերսիտատեա Կրայովայի» դեմ խաղում
27.08.2026 | 18:38
Լիլիթ Մակունցն ու ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են տեղահանվածների ինտեգրումն ու COP17-ի կազմակերպումը
27.08.2026 | 18:25
ԿԸՀ-ն բաշխել է սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրությունների հանձնաժողովների նախագահի և քարտուղարի պաշտոնները
27.08.2026 | 18:14
Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչը փոքր բրոնզե մեդալ նվաճեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 18:10
Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցից ՔԿՀ է տեղափոխվել // Իրինա Յոլյանը չընտրվեց ԱԺ հանձնաժողովի նախագահ․ ԼՈՒՐԵՐ
27.08.2026 | 18:03
Հաագայում մահացել է ցեղասպանության համար դատապարտված բոսնիացի սերբ գեներալ Ռատկո Մլադիչը
27.08.2026 | 17:55
38 օր հացադուլի մեջ. «Ոտքերն «ատկազ» են արել, ճնշումն իջել՝ 70/50, արագ հասցրել են հիվանդանոց»
27.08.2026 | 17:54
Որ ձեզնից աջ թեքվեք, կնայեք ուղիղ կոռուպցիայի աչքերի մեջ․ Ալեքսանյանը՝ Մեսրոպ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:46
Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան հյուրատան մոտ ակցիա է անցկացվել․ Բաքուն դատապարտել է «սադրանքը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:40
66:64. Վոլեյբոլի Իտալիայի և Գերմանիայի հավաքականները մեկ սեթի տևողության ռեկորդ են սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:37
Արտաքին գործերի և «какой-нибудь» առևտրի, տիտղոսային անվանմամբ նախարարությանը առևտուր եք ավելացնում․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:28
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալը հարվածել է ծառայողին և կասկածելի փաթեթը նետել կոյուղատարի մեջ
27.08.2026 | 17:19
Երբ ասում եք՝ Տիգրանաշենը անկլավ ա, դուք Վազգեն Սարգսյանին նորից եք թաղում․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 17:07
Դուք, ի վերջո, կամանդի՞րն եք, թե՞ ՔՊ-ի Սասուն Միքայելյանը․ Ագնեսա Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրիի «Երեխաների տուն» մանկատանը կորոնավիրուսի նոր դեպքեր չեն հայտնաբերվել, բայց բարդություններ են առաջացել մեկ աշխատակցի ու երեխայի մոտ։

Հաստատությունում հերթական թեստավորումն է իրականացվել, բարեբախտաբար, նոր դեպք չի հայտնաբերվել։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում փոխանցեցին ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մանկատանը կորոնավիրուսով վարակման դեպքեր էին հայտնաբերվել 6 երեխայի ու 7 աշխատակցի մոտ։ Նրանք հոսպիտալացված են Երևանի բուժհաստատություններում՝ բացառությամբ 3 աշխատակցի, որոնք ինքնամեկուսացված են։

Հիվանդներն իրենց լավ են զգում, սակայն որոշ բարդություններ են առաջացել մեկ երեխայի ու մեկ աշխատակցի մոտ։

«Երեխաներն իրենց լավ են զգում, միայն մեկ երեխայի ու աշխատակցի մոտ են որոշակի բարդություններ առաջացել։ Երեխայի մոտ տվյալ բարդությունը կապված է եղել ուղեկցող քրոնիկ հիվանդության հետ։ Հիմա նրանց վիճակը համեմատաբար կայուն է, բժիշկների հսկողության տակ են։ Մյուս երեխաներն իրենց լավ են զգում, նրանց վիճակը կայուն է»,- ասացին նախարարությունից՝ հավելելով, որ աշխատակցի մոտ ևս իրավիճակը վերահսկելի է։

Նախարարությունից նաև նշեցին, որ մյուս երեխաների ու աշխատակիցների հիվանդությունն անախտանիշ ընթացք ունի, վարակված աշխատակիցներից 4-ն էլ հիվանդանոցում խնամում են երեխաներին։

Մանկատան՝ կորոնավիրուսվ հիվանդ երեխաներն ու աշխատակիցները կրկնակի թեստավորում դեռ չեն անցել, կթեստավորվեն մոտ օրերս։

Նշենք, որ Գյումրիի «Երեխաների տուն» մանկատան երեխաները կորոնավիրուսով վարակվել էին աշխատակիցներից․ հաստատությունն աշխատում է փակ ռեժիմով, սաները ներս ու դուրս անելու հնարավորություն չեն ունեցել։

Հավելենք, որ այս հաստատության խնամքին առողջական խնդիրներ ունեցող երեխաներ են։

Էմմա Չոբանյան