Մադրիդյան սկզբունքներում հստակ առաջարկ է եղել 5 շրջանի հանձնում՝ Արցախի անորոշ կարգավիճակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
02.09.2020 | 17:17Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոնավարման 100 օրվա առթիվ այսօր Ստեփանակերտում ասուլիս էր հրավիրել։ Խոսելով արցախյան խնդրի կարգավորման և նախկինում եղած բանակցությունների մասին՝ նա նշեց. «Մադրիդյան սկզբունքներում հստակ 2 առաջարկություն է եղել. 5 շրջանի հանձնում՝ Արցախի անորոշ կարգավիճակով և 7 շրջան, ինչ-որ միջանցք և Ղարաբաղի անկախության ճանաչում, բայց ոչ Ադրբեջանի կողմից»։
ԱՀ նախարարը շեշտեց՝ պետք է արձանագրել, որ այդ փաստաթուղթը չի ստորագրվել։ Հարությունյանը շեշտեց, որ իր համար Արցախի ճանաչում-չճանաչումը կարևոր չէ, այլ կարևորն անվտանգությունն է։
Մանրամասները՝ տեսանյութում:
Մերի Մարտիրոսյան