«Տարիներ շարունակ բնապահպանությունը ստորադասվել է տնտեսական շահին». Արծվիկ Մինասյան

Լուրեր

10.06.2026 | 13:38
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեի անդամ
10.06.2026 | 13:33
Սրբուհի Գալյանը` Արթուր Օսիպյանին զրո հարկի խոնավ խցում պահելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 13:30
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի և Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
10.06.2026 | 13:21
Հունիսի 14-ին ունենալու ենք իդեալական արդյունքներ․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 13:12
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանի ասուլիսը. ՈւՂԻՂ
10.06.2026 | 13:08
Թուրքիայի ԱԳ նախարարը Լավրովի բանակցություններում նաև Հարավային Կովկասին կանդրադառնա
10.06.2026 | 13:05
Նոր բացահայտումներ կունենանք, խուզարկություններ ու ձերբակալություններ են սպասվում․ ՀԿԿ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 12:54
Քվեատուփից ծրարը հանվում է երեք անձի մասնակցությամբ․ ի՞նչ է սահմանում Ընտրական օրենսգիրքը 
10.06.2026 | 12:43
Բելֆաստում ներգաղթյալների դեմ բողոքի ցույցեր են բռնկվել․ հրդեհվել են մեքենաներ և տներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 12:38
Արթուր Նահապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 12:34
Ե՞րբ է ավերվելու «Նուբարաշեն» ՔԿՀ-ն․ պատգամավորը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 12:26
Ուկրաինան հարվածել է Չեբոքսարիի ռազմական գործարանին․ Սամարայի նավթավերամշակման գործարանում էլ ԱԹՍ-ի հարձակումից հրդեհ է առաջացրել
10.06.2026 | 12:17
Մարտունու «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի պետությանը
10.06.2026 | 12:11
Վահագն Հովակիմյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
10.06.2026 | 12:10
ԵՄ-ն Հայաստանում նոր առաքելության ղեկավար է նշանակել // ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը Factor.am-ի հետ հարցազրույցում անդրադառնում է հայաստանյան բնապահպանական հիմնախնդիրներին, իրավական դաշտում առկա թերություններին ու քաղաքականությանը, որոնց հետևանքով «տարիներ շարունակ բնապահպանությունը ստորադասվել է տնտեսական շահին»:

Նախարարը հավաստիացնում է, որ բնապահպանության ոլորտում առկա խնդիրների լուծման համար լուրջ բարեփոխումներ են սկսվել թե՛ օրենսդրական դաշտի փոփոխությամբ, թե՛ նոր մարմինների ձևավորմամբ, որոնք հնարավորություն կտան առավել լուրջ վերահսկողական ու կանխարգելիչ ծրագրեր իրականացնել:

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քաղաքացիական հասարակության և բնապահպանական շարժումների մտահոգություններն ու բարձրացրած խնդիրներն՝ ըստ նախարարի, ոչ միշտ են «փաստարկված ու հիմնավորված»:

«Ես բազմիցս խնդրել եմ՝ տվեք այդ հիմքերը մեզ, որովհետև այս պահին առնվազն, երբ ծրագիրը սկսված չէ, այսինքն՝ ընդերքի շահագործումն սկսված չէ, չենք կարող կասեցնել ծրագիրը միայն այն բանի համար, որ ենթադրություններ կան»,- ասում է նախարարը:

Պատասխանելով հակադարձմանը, թե ինչպես են անհիմն, եթե միջազգային փորձագետների կողմից իրականացվել է այլընտրանքային փորձաքննություն, բացահայտելով լուրջ ռիսկեր, նախարարը տեղեկացրեց, որ հենց այդ փորձաքննությունն իրականացրած միջազգային մասնագետների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ տարվա հունվարին հանդիպել և մանրամասն քննարկել առկա մտահոգություններն ու ռիսկերը. «Երբեք որևէ մեկի մտքով թող չանցնի, որ բնապահպանության նախարարը պաշտպանում է որևէ տնտեսվարողի շահը, կամ որևէ նեղ խմբային շահեր, նախ՝ որովհետև Սահմանադրությունն ու օրենսդրությունն է պարտավորեցնում բնապահպանության նախարարին առաջնորդվել շրջակա միջավայրի պահպանությամբ, երկրորդ՝ կարևոր խնդիրը հետևյալն է. ճշմարտության և իրականության համադրում պետք է լինի»:

Կիկոսի մահն ու Նյու Վասյուկիի որակի չափազանցություններն ընդունելի չեն, պնդում է նախարարը. «Անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների և պատկերացումների բացակայությունը բերում է նրան, որ հաճախ չհիմնավորված պնդումներ էլ են արվում: Մի կողմից լավ է, որ քաղաքացիներն ակտիվ են, բայց չափազանց կարևոր է, որ ամեն ինչ լիարժեք տեղեկատվության պայմաններում արվի»:

Գայանե Աբրահամյան