«Բարոյական խրատներ չտանք»․ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարն անդրադարձավ վարձերի թանկացմանն ու ԵՊՀ-ի կրած վնասներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
Բոլորը

Նախորդ տարվա հոկտեմբերին ԵՊՀ-ում արդեն քննարկումներ են եղել ուսման վարձի բարձրացման վերաբերյալ, իսկ մարտի 12-ի գիտխորհրդի նիստում որոշվել են վարձաչափերը։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը։

Վերջինիս խոսքով՝ ինքը ևս կասկածներ է ունեցել, որ վարձավճարների թանկացման, ինչպես նաև համավարակի հետ կապված դիմորդների պակաս կնկատվի, սակայն մայիսի վերջին 4068 դիմում է եղել նշված վարձերով սովորելու համար․

«Ընդ որում՝ դիմումների կեսը ամենաբարձր վարձով մասնագիտությունների գծով էր։ Եվ հիմա, երբ կատարվել է ընդունելությունը, և մարդիկ ստորագրում են պայմանագրեր՝ այդ վարձով սովորելու, մի շարք լրատվամիջոցներ, քաղաքական ուժեր, առանձին պատգամավորներ սկսում են խոսել վարձերի բարձր լինելու մասին։ Ես համաձայն եմ, որ շատերի համար դա բարձր է, բայց կա 2 կողմ՝ մեկը ծառայություն է մատուցում, մյուսը ծառայություն է ստանում։ Ընդ որում մեր առաջարկած ծառայությունները մենաշնորհային չեն, մեր բոլոր մասնագիտությունների գծով կան այլ առաջարկներ․ և՛ ավելի էժան, և՛ ավելի թանկ։ Մարդիկ կարող են ընտրել։ Եթե ընտրել են այս գնով այս մասնագիտությունը, ուրեմն այդպես են ուզում»,- նշեց Գևորգյանը։

Լրագրողներից մեկը նկատեց․  հոկտմբերին, երբ քննարկվել է վարձավճարների թանկացման հարցը, պարզ չի եղել, որ կորոնավիրուսի համաճարակ է սկսվելու․ «Արդյո՞ք չեք կարծում, որ բարոյական, մարդասիրական տեսանկյունից այդքան էլ ճիշտ չէ բարձրացնել վարձը, քանի որ ուսումնական պրոցեսի արդյունավետությունը հիմա հարցականի տակ է, դեռ երեխաները նորմալ չեն հաճախում, դեռ հարց է՝ նորից կանցնեն հեռավար կրթությանը, թե ոչ»,- նշեց լրագրողը։

Գեղամ Գևորգյանը հորդորեց իրեն բարոյական խրատներ չտալ․ «Կրթության արդյունավետությունը կամաց-կամաց արդեն հարցականի տակ չի լինի, քանի որ այն թերությունները, ինչը որ ունեինք անցյալ տարի, այս տարի շտկելու ենք։ Մասնավորապես՝ բոլոր այն առարկաները, որոնք պահանջում են շփում դասախոսի հետ, լինելու են առկա։ Երկրորդ՝ ուսման վարձը այնպիսի բան է, որ չի կարելի ամեն օր փոխել, իջեցնել, բարձրացնել։ Ինչ վարձով ուսանողն ընդունվեց, այդ վարձով ավարտում է։ Այս նոր վարձերը վերաբերում են միայն առաջին կուրսեցիներին։ Հիմա կխնդրեմ այդ բառը չօգտագործել, բարոյական խրատներ չտանք։ Եկեք խոսենք օրենքից։ Եկեք դուք ինձ նշեք՝ ինչն է էժանացել այս ընթացքում»,- նշեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը։

Ի պատասխան լրագրողի դիտարկմանը, թե մարդիկ կորուստներ են ունեցել համավարակի ընթացքում, Գեղամ Գևորգյանը թվարկեց բոլոր այն կորուստները, որ ունեցել է ԵՊՀ-ն։

Մանրամասները՝ տեսանյութում։