Սերժ Սարգսյանը փեսուն մեդալ է տալիս ու զարմանում, թե հերոսին ինչու են մեդալ տալիս. Արթուր Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանի հետ

– Պարո՛ն Մանուկյան, Սերժ Սարգսյանը պաշտոնաթողությունից հետո հրավիրած առաջին ասուլիսում հայտարարեց՝ իր համար ամեն մի զինվորի կյանք թանկ է, այդ իսկ պատճառով կորցրած դիրքերը հետ բերելու հրաման չի տվել, քանի որ այդ դեպքում շատ ավելի մեծ թվով զոհեր կունենայինք։ Դուք սա լուրջ փաստարկ համարո՞ւմ եք։

– Եթե Սերժ Սարգսյանի համար թանկ լիներ ամեն զինվորի կյանքը, դա պաշտպանված չէր լինի «տուշոնկի բանկեքով»։ Մենք բոլորս դա տեսել ենք՝ փշալարերն էին ու «տուշոնկի բանկեքը»։ Եվ այդ պատկերն իր այդ ամբողջ նախադասությունն ի չիք է դարձնում։ Եվ այստեղ ասում ես՝ իրո՞ք։ Զինվորի կյանքը թա՞նկ էր։ Ինձ թվում է՝ «տուշոնկից» ավելի չի եղել ձեզ համար զինվորի կյանքը։

– Սարգսյանն ասաց, որ ապրիլյան պատերազմի զոհերի հարազատներից իր կողմից ներողություն խնդրելը տեղին չէ։ Դուք ինչ եք կարծում՝ դրա կարիքը կա՞։

– Դա իր խղճի հարցն է, ես ի՞նչ ասեմ։ Տեղին է, տեղին չէ… դա աբսուրդ է։

– Սարգսյանը շեշտեց. ապրիլյանին իր կամ ԶՈւ-ի կողմից չի տեսնում այնպիսի սխալ, որի մասին արժե խոսել։ Դուք ունե՞ք մեղադրանք ապրիլյանի մասով, Սարգսյանը թերացե՞լ է՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար։

– Կորսված են տարածքներ, թանկագին կյանքեր, կորսված է համոզմունք, որ բանակն ուժ է։ Եթե ինքն այդ կորուստների համար, որպես գլխավոր հրամանատար, տեղին չի համարում ներողություն խնդրել, դա միայն իր համար է այդպես։ Եկեք Սերժ Սարգսյանին չքննարկենք։ Ես չեմ լսել իր հարցազրույցը։ Անդրադարձներից եմ ծանոթ։ Սարգսյանը զարմացել է, որ մենք շքանշաններ ենք տալիս, հերոսի կոչում ենք տալիս։ Ուզում էր հասկանալ՝ ինչո՞ւ ենք տալիս։ Ինքը նախ թող հասկանա՝ ինչո՞ւ էր փեսուն մեդալներ շռայլում։ Մարդը, որն իր փեսուն մեդալ է տվել, սեփական եղբորը մեդալ է տվել, զարմանում է՝ ինչու ենք մենք հերոսներին հերոսի մեդալ տալիս։ Մի լրագրող ընկեր ունեմ, ասում է՝ Ֆրեյդիկ, մի հատ կոֆե դիր։ Այստեղ ուզում եմ ասել՝ Ֆրեյդիկ, մի հատ կոֆե դիր։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մերի Մարտիրոսյան