Դասի՝ միայն դիմակներով․ Սեպտեմբերի 1-ը Գյումրիի բուհերում մեկնարկեց «արտակարգ» պայմաններում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

11.12.2025 | 23:40
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» հաղթեց «Լեգիային» ու մոտ է փլեյ-օֆֆի ուղեգրին
11.12.2025 | 23:30
Հունգարիան երկամյա համաձայնագրով Ադրբեջանից 800 միլիոն խորանարդ մետր գազ կգնի
11.12.2025 | 23:14
«Աշխատավարձից պահումը կազմելու է ընդամենը 300 դրամ»․ նախարարը ներկայացրել է ապահովագրավճարի վճարման սխեման
11.12.2025 | 23:02
Time-ի «Տարվա մարդը» արհեստական ​​բանականության ստեղծողներն են
11.12.2025 | 22:43
Փրկարարները կանխել են կրակի տարածումը դեպի ցիստեռն․ հրդեհ բեռնատարում
11.12.2025 | 22:27
Հաքերները կոտրել են ՌԴ-ում միասնական զինվորական ռեեստրի համակարգը մշակող ընկերության սերվերները
11.12.2025 | 22:08
Ford մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած KamAZ մակնիշի բեռնատարին և կողաշրջվել
11.12.2025 | 21:54
Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը զգալիորեն ամրապնդվել է. Սլովակիայի ԱԳ նախարար
11.12.2025 | 21:15
Փաշինյանի նոր առաջարկը Ալիևին․ վարչապետը սպառնո՞ւմ է պատերազմով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.12.2025 | 21:04
Մինչև 300,000 դրամ տուգանքները պետական մարմիններն այլևս չեն կարողանա բողոքարկել․ Սրբուհի Գալյանը՝ նոր փոփոխությունների մասին
11.12.2025 | 21:00
Եվրոպայի ճամփաներով․ փախստականների փորձառություններն ու մարտահրավերները
11.12.2025 | 20:42
Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ. Զախարովա
11.12.2025 | 20:42
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոայի» մեկնարային կազմը «Լեգիայի» դեմ խաղում
11.12.2025 | 20:30
«Հարսնաքար»-ը, Գասպարյանի առանձնատունը, Միքայելյանի տնակը․ Սևանի ափի որ գույքերը կքանդի պետությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.12.2025 | 20:28
Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև. Օվերչուկ
Բոլորը

Այսօր մեկնարկում է նոր ուսումնական տարին։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝այս տարի սեպտեմբերի 1-ին միայն բուհերն են բացել իրենց դռները, այն էլ՝ միայն առաջին կուրսեցիների համար։ Պարետի սահմանած կանոններին համապատասխան էլ Գյումրիի բուհերն այսօր ընդունեցին առաջին կուրսեցիներին․ մուտքը՝ դիմակներով ու պարտադիր ջերմաչափմամբ։

Կորոնավիրուսային տրամադրությունները մեղմելու և ուսանողների ուսումնական առաջին օրը փոքր-ինչ հիշարժան դարձնելու համար բուհերը փորձել էին տոնական միջոցառում կազմակերպել։ Մասնավորապես, առաջին կուրսեցիների համար տոնական ընդունելություն ու միջոցառում էր կազմակերպվել ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի բակում։

Այս տարի բուհ ընդունվել է 91 ուսանող, իսկ նրանց մի մասն արդեն մեկնել է զինծառայության։ Ընդհանուր առմամբ, դասերի կհաճախի մոտ 80 ուսանող։

Factor.am-ի հետ զրույցում ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանն ասաց, որ բուհում հետևում են հակահամաճարակային բոլոր կանոններին, սահմանված կանոնների շրջանակում էլ կազմակերպվում է ուսումնական պրոցեսը։

«Պայմաններից և՛ դժգոհողներ կան, և՛ զգուշավոր ուսանողներ։ Բայց ուսանողը այն խավն է, որը հակված է կանոններ չպահել։ Եվ մեր գործն այս առումով ավելի բարդ է, որ հետամուտ լինենք, որպեսզի հետևեն կանոներին։ Վերջնական գնահատական կարելի է տալ արդեն դասապրոցեսի ժամանակ»,- ասաց Կարեն Պետրոսյանը։

Շիրակի մայր բուհն էլ այսօր իր 320 առաջին կուրսեցիներին է ընդունել։ Այստեղ ևս ուսումնական գործընթացը կազմակերպվում է հակահամաճարակային կանոններին համապատասխան։ Լսարանները կահավորված են՝ պահպանվում է 1․5 մետր սոցիալական հեռավորությունը, ջերմաչափում է իրականացվում, փակ աղբամանները տեղադրված են, ախտահանող հեղուկները՝ նույնպես, սանիտարահիգիենիկ կանոնները՝ պահպանված։ Կրճատվել է նաև դասաժամերի ու դասամիջոցի տևողությունը։

«Պատրաստ ենք նաև լսարանների ախտահանմանը։ Ավելին, որոշել ենք նաև, որ յուրաքանչյուր լսարանում ուսանողներն իրենց մշտական տեղն են ունենալու, որպեսզի ունենանք ուսանողների քարտեզը։ Եթե մեկի մոտ վարակ լինի, նրա անմիջական շրջապատն արագ կֆիքսենք, որ ամբողջ խումբը փորձության չենթարկվի՝ բոլորին թեստավորեն, որովհետև ամենամոտ շրջապատը նախ կպարզվի»,- ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը։

Նշենք, որ Գյումրիի բուհերում ևս ուսումնական գործընթացն իրականացվելու է հիբրիդային՝ առկա ու հեռավար տարբերակով։ Բարձր կուրսեցիների համար դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 15-ից։

Էմմա Չոբանյան