Պաշտոնյաները հետևել են մարզերում ընթացող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Լուրեր

17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը‚ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Մաչյանը‚ փոխտնօրեն Խորեն Գրիգորյանը շրջայց են կատարել ՀՀ մարզերում, հետևել մի շարք ճանապարհահատվածների միջին նորոգման և հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Մասնավորապես‚ եղել են Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի կմ 24+554-կմ 50+000 հատվածում (25.5 կմ)‚ որտեղ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Եղել են նաև նշված ճանապարհի կմ 57+000-կմ 64+000 հատվածում (7 կմ), որտեղ միջին նորոգում է կատարվել 2019թ.‚ սակայն աշխատանքները չեն ընդունվել թերությունների պատճառով։ Այս տարի կապալառուն իր միջոցներով 1.5 կմ հատվածում‚ որտեղ առկա են եղել թերությունները‚ փոխում է ասֆալտբետոնե ծածկը։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։

Հաջորդ կանգառը Մ-14, Մ-4-Շորժա-Վարդենիս ճանապարհի նորոգվող հատվածներում էր։ Նշենք‚ որ Մ-14, Մ-4-Շորժա-Վարդենիս հատվածում 2018թ. վերջին կատարվել են 7 կմ երկարությամբ միջին նորոգման աշխատանքներ։ Լաբորատոր փորձաքննությունները ցույց են տվել‚ որ որոշ հատվածներում ծածկի խտությունն ապահովված չի եղել‚ ուստի ճանապարհը շահագործման չի ընդունվել։ Կապալառու կազմակերպությունն իր միջոցներով 4.6 կմ երկարությամբ հատվածում հին ծածկի վրա ասֆալտբետոնե նոր ծածկ է տեղադրում՝ թերությունները շտկելու համար։

Ոլորտի պատասխանատուները հանդիպումներ են ունեցել նաև Մ-8, Դիլիջան-Վանաձոր ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները կատարող շինարարի, նախագծող ընկերության և տեխհսկողություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Տեղում արձանագրել են աշխատանքների ներկա վիճակն ու աշխատանքների ընթացիկ զարգացումները։

Տիկին Ղալեչյանը բոլոր շինտեղամասերում կապալառուների հետ զրույցներում շեշտել է որակյալ աշխատանքների կարևորությունը։