Պայքար Covid19-ի որակյալ պատվաստանյութի համար. ո՞ր երկրի հետ է Հայաստանը բանակցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
Բոլորը

ԱՀԿ-ն հույս ունի, որ մինչև 2021 թ.-ի վերջը կարտադրվի COVID-19-ի դեմ պատվաստանյութի 2 մլրդ դեղաքանակ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը բոլոր երկրներին կոչ է արել միանալ COVAX -ին՝ ԱՀԿ-ի և գործընկեր մի շարք կազմակերպությունների համատեղ նախաձեռնությանը, որը թույլ է տալու կառավարությունների ու արտադրողների հետ համատեղ հասնել նրան, որ պատվաստանյութը հասանելի լինի ինչպես հարուստ, այնպես էլ ցածր եկամուտներով երկրներին։

Այս պահին COVAX-ին միացել է 172 պետություն։ Իսկ որքան է պետք սպասել։ Վերջին ամիսների թիվ մեկ հարցի պատասխանի համար այս պահին մրցում է 170-ից ավելի պատվաստանյութ, որոնցից 31-ը կլինիկական փորձարկումների փուլում են, 9-ն արդեն ԱՀԿ-ն է ուսումնասիրում, իսկ հիմնական առաջատարները երեքն են։

Եվրահանձնաժողովը բրիտանական AstraZeneca ընկերությանը՝ COVID-19-ի դեմ նրա պոտենցիալ պատվաստանյութի 300 միլիոն չափաբաժնի դիմաց արդեն 336 միլիոն եվրո կանխավճար է մուծել, այդ մասին հայտնում է Reuters-ը: Սա COVID-19-ի դեմ պոտենցիալ պատվաստանյութ արտադրողի հետ ԵՄ-ի կողմից կնքված առաջին պայմանագիրն է: Նուբար Աֆեյանի ամերիկյան Moderna-ընկերությունն էլ հայտնել է, որ իրենց պատվաստանյութն իմունային պատասխան է առաջացրել տարիքային բոլոր խմբերի մասնակիցների մոտ։ Ընկերությունը ԱՄՆ-ի հետ արդեն կնքել է 1,5 մլրդ դոլարի համաձայնագիր՝ պատվաստանյութի 100 մլն դեղաչափի մատակարարման համար։ ԱՄՆ նախագահը, ի զարմանս համաճարակաբաններին, այնուամենայնիվ հայտարարել է. «Մենք կազատվենք այդ վարակից, դա ավելի արագ կլինի, քան մարդիկ ակնկալում են, պատվաստանյութով կամ առանց դրա»:

Պատվաստանյութերի հարցում ակտիվ է նաև Թուրքիան։ Առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջայի փոխանցմամբ` Թուրքիայում 13 պատվաստանյութ է մշակվում, որոնցից 3-ը դուրս է եկել կենդանիների վրա փորձարկման փուլից: Թուրքիան բանակցում է նաև Գերմանիայի, Չինաստանի և Ռուսաստանի հետ այդ երկրներում մշակած պատվաստանյութերի 3-րդ փուլի փորձարկումները Թուրքիայում անցկացնելու վերաբերյալ։

Ռուսական պատվաստանյութի մասին։ Այն առաջատար չի համարվում, բայց առաջինն է, որ գրանցվել է, մինչդեռ պատվաստանյութի արդյունավետությունը կլինիկորեն դեռ ապացուցված չէ։ Շատ երկրներ են քննադատել ռուսական այդ քայլը, բայց պատվաստանյութն արդեն ունի պահանջարկ։ Առաջինը այն կստանա Բելառուսը․ վերջին օրերին այնտեղ վարակակիրների թվի կտրուկ աճ կա։

Պայմանավորվածություն կա նաև Ղազախստանի հետ։ Ըստ ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի ՝ Ադրբեջանը ևս դիմել է ռուսական պատվաստանյութի համար ։

«Սպուտնիկ V» կոչվող Պատվաստանյութը շրջանառության մեջ է մտնելու 2021 թվականի հունվարի 1-ին։ Սակայն կամավոր պատվաստվելու հարցում ռուսները խանդավառված չեն։ Դա երևում է medRxiv էլեկտրոնային գիտական գրադարանում հրապարակված հարցումներից, որն անցկացվել է 20 երկրում։

Չինաստանի, Բրազիլիայի և Հարավային Կորեայի քաղաքացիների ավելի քան 80 տոկոսը կողմ է պատվաստմանը, այն դեպքում, երբ Ռուսաստանում, Լեհաստանում 60 տոկոսից պակասն է դրական պատասխան տվել։

ԵՊՀ դասախոս, Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը համեմատականներ է տանում h1N1 գրիպի հետ․ «Պատվաստանյութը արագ եղավ, բայց պատվասվողները շատ չէին»։ Սա համավարակի նահանջման կարևոր կետերից մեկն է, մյուս կարևոր կետը պատվաստանյութի իրական որակն է։ Իսկ ամենակարևոն այն է, որ բոլոր երկրներին տրամադրվի որակյալ պատվաստանյութ։ ՀՀ Առողջապահության նախարարությունը մի քանի պայմանավորվածություններ է ձեռք բերել։ Պատվաստանյութերի պատրաստ լինելուց ինչքան հետո այն հասանելի կլինի նաև մեզ համար հարցի պատասխանը դեռ որոշակի չէ։

Մյուս պատվաստումների վիճակագրությունը հաշվի առնելով, արդյո՞ք բարձր կլինի կամավոր պատվաստվել ցանկացողների թիվը հարցին ի պատասխան ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը նշեց, պատվաստումների նվազում կա, բայց դա ավելի շատ կորոնավիրուսով է պայմանավորված։ «Զգուշավոր լավատեսություն». այսօրվա համաճարակային պատկերը ոլորտի փորձագետը այդպես գնահատեց՝ վստահությամբ՝ ամեն դեպքում աշնանը բացասական զարգացումները խիստ հավանական են։

Օգոստոսի 29-ի դրությամբ, Հայաստանը Կորոնավիրոսի դեպքերի քանակով 215 երկրների ցանկում 55-րդ տեղում է։

Մանրամասները՝ տեսանյութում: