Վիգեն Սարգսյանին Ազգային հերոսի կոչում թող տան՝ Հայկազ Բաղմանյանին ազատելու համար. Սասուն Միքայելյանը հեգնում է

Լուրեր

01.11.2026 | 12:55
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
Բոլորը

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը Factor.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց՝ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը չէր կարող Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանին հորդորել զորացրման զեկուցագիր ներկայացրել առանց նախագահ Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցման:

«Էդ պայմանավորված բան է, բնական է, որ երկրի նախագահի հետ պետք է համաձայնեցվեր»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը` դժավարանալով ասել, թե ինչու իշխանությունը որոշեց ազատվել Հայկազ Բաղմանյանից:

Միևնույն ժամանակ փաստեց՝ գեներալ-լեյտենանտն ունի անցած ճանապարհ և որոշակի ներդրում է ունեցել Արցախյան պատերազմի ժամանակ: «Հիմա գիտեք՝ ես ուր եմ հայտնվել, էդ մարդը՝ ուր, տարբեր բևեռներում ենք եղել: Մենք եղել ենք մարտական ընկերներ, բայց չեմ կարող ասել, թե հետագայում իր գործունեությունն ինչ կերպ է ծավալել՝ մնալով իշխանության մեջ»,- շարունակեց Սասուն Միքայելյանը:

Նշենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ստորագրեց Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկության հրամանագիրը: Մինչ այդ էլ՝ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ Հայկազ Բաղմանյանն իր հորդորով է զորացրման զեկուցագիր գրել՝ որպես պատճառ նշելով գեներալի կողմից աշխատանքային պարտականություններում թերացումը: Բայց թե կոնկրետ ինչ հարցում է գեներալ Բաղմանյանը թերացել, այդպես էլ Վիգեն Սարգսյանը չէր նշել:

Տարիներ շարունակ ՊՆ-ում բարձր պաշտոն զբաղեցրած Հայկազ Բաղմանյանի անունը կապվում է մի շարք քրեական պատմությունների և բիզնեսների հետ: Սասուն Միքայելյանը, սակայն, կարծում է, որ Հայաստանում երբևէ չի եղել դեպք,որ պաշտոնյան, բացի զբաղեցրած պաշտոնից ազատվելուց, նաև քրեական պատասխանատվության ենթարկվի՝ իր անվան հետ կապված որևէ միջադեպի առնչությամբ:

«Տարբեր բնագավառներում բարձր պաշտոն զբաղեցրած անձինք ազատվել են և վերջ, ոչ մի պատասխանատվություն չեն կրել, դրա համար էլ էս օրն ենք ընկել: Ես նկատի չունեմ Բաղմանյանին, առհասարակ եմ ասում»,- շարունակեց Միքայելյանը:

Երեկվանից Վիգեն Սարգսյանի այդ քայլը փորձ է արվում ներկայացնել որպես առանձնահատուկ խիզախություն, ինչպես է այդ քայլը գնահատում Սասուն Միքայելյանը: Factor.am-ի այս հարցին պատգամավորը պատասխանեց. «Գիտեք՝ դժվարություն չկա ազատելու հետ կապված, բայց եթե մի պաշտոնյա՝ ի դեմս Վիգեն Սարգսյանի կամ որևէ այլ մեկի, տարիների ընթացքում ծառայել է ոչ ի փառս մեր ժողովրդի, պարզապես ինչ-որ ծառայություն է մատուցել՝ թելադրանքով, հիմա չգիտեմ՝ էդ ինչ մեծ փառաբանություն է Բաղմանյանին ազատելը, թող ազգային հերոսի կոչում տան Վիգեն Սարգսյանին»,- հեգնեց պատգամավորը՝ նշելով, որ պետական պաշտոնյան պետք է ծառայի ի փառս ժողովրդի, և որևէ մեկը հանցագործ չի դառնա, եթե նրա ձեռքը ժամանակին բռնեն:

Մանրամասները՝ տեսանյութում:

 
Շողիկ Գալստյան