Բաքվում բողոքի ցույց է անցկացվում երկրում թուրքական ռազմաբազա ստեղծելու պահանջով

Լուրեր

26.09.2026 | 12:45
Նավթի գները նվազել են
26.09.2026 | 12:34
Մոլդովան 60-օրյա արտակարգ դրություն է հայտարարել՝ վառելիքի թանկացման և ջրի պակասի պատճառով
26.09.2026 | 12:21
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
26.09.2026 | 12:00
Մեքենայի ընտրությունից մինչև վարկավորում․ Ամերիաբանկը՝ Armenian Auto Show-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.09.2026 | 11:33
ԱՄՆ դեսպանության հանրային դիվանագիտության գրասենյակը նոր ղեկավար ունի
26.09.2026 | 11:18
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը կխաղա առաջատարի հետ
26.09.2026 | 11:04
«Արհեստական բանականությունը կարող է մեկ միլիարդ մարդու մահվան պատճառ դառնալ»․ Բիլ Գեյթսը՝ ԱԲ-ի աղետալի հետևանքների մասին
26.09.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 26-ի դրությամբ
26.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.09.2026 | 23:40
Եղիշե Մելիքյանը՝ Լատվիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 23:30
Դավիթ Թադևոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունները
25.09.2026 | 23:17
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
25.09.2026 | 23:09
Քննարկվել են հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունները
25.09.2026 | 22:55
Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
25.09.2026 | 22:37
Միրզոյանը և Անգոլայի իր գործընկերը համաձայնագիր են ստորագրել
Բոլորը

Բաքվում Թուրքիայի դեսպանատան առջև այսօր ադրբեջանցիները ցույց են կազմակերպել՝ երկրում թուրքական ռազմաբազա ստեղծելու պահանջով։ Այն ուղիղ եթերում ցուցադրվում է ադրբեջանական մի շարք կայքերի ֆեյբուքյան էջերում։ Հավաքվածները, որոնք թուրքական ու ադրբեջանական դրոշներով են, պահանջում են, որ թուրքական բանակը մնա Ադրբեջանում։ Ցուցարարների շրջանում գրեթե երիտասարդներ չկան, հիմնականում գերակշռում են միջինից բարձր տարիքի կանայք ու տղամարդիկ։

Նշենք, որ ավելի վաղ մենք արդեն տեղեկացրել էինք, որ Ադրբեջանում թուրքական ռազմաբազա ստեղծելու պահաջով ցույցեր են անցկացվելու։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանում մեծամասշտաբ ցույցերի  անցկացումը հնարավոր է միայն իշխանությունների թույլտվությամբ, ենթադրելի է այս ցույցը ևս բացառություն չէ։

Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում ընթացող մարտերի ժամանակ,  հուլիսի 14-ին էր Բաքվում բանակի աջակցության մեծամասշտաբ ցույց  կազմակերպվել, որը ինչպես հետագայում ասել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, եղել է իր գիտությամբ։

Հավելենք, որ թուրք-ադրբեջանական համատեղ լայնամասշտաբ զորավարժություններից հետո Ադրբեջանում ակտիվորեն խոսվում է, որ  երկրում  թուրքական ռազմաբազայի ստեղծման հարցն արդեն լուծված է և որ նույնիսկ կողմերի միջև կնքվել են գաղտնի փաստաթղթեր։

Բացի այդ տարբեր տեղեկություններով՝ զորավարժությունների համար Ադրբեջան բերված թուրքական ռազմատեխնիկայի որոշ մասը դեռ Ադրբեջանում է։

Էմմա Չոբանյան