Հանդիպումների շարք ենք սկսում. Գագիկ Ծառուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
Բոլորը

«Խորհրդարանի առաջիկա նստաշրջանին ընդառաջ հանդիպումների շարք ենք սկսում կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ: Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Կոտայքի մարզի ակտիվի հետ»,- ֆեյսբուքի իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ու տեսանյութ հրապարակել:

«Ես հանձնարարել էի կարճ ժամանակահատվածում հանդիպեք ժողովրդի հետ, լսեք նրանց հուզող հարցերը: Ես պատրաստ եմ այդ հարցերին պատասխանելու, լիարժեք այն, ինչ մեր ծրագրում է: Սեպտեմբերին ԱԺ առաջին նիստն է լինելու, որ այդ խնդիրները մենք բարձրաձայնելու ենք: Այսօր խնդիր չկա, որ լուծում չունենա, միայն հարկավոր տիրապետել խնդիրներին եւ դրանց լուծումները տալ՝ ըստ մեր պետության հնարավորությունների: Ես ամպագոռգոռ բաներ չեմ ասում, այլ որ մեր ասածն ու արածը օգտակար լինի, ժողովրդին ծառայի և ըստ ոլորտների իրենք զգան իրենց կյանքում: Այսօրվանից սկսում եմ հանդիպումները հանրապետությունով մեկ ԲՀԿ-ի պատասխանատուների հետ»,- ասաց Ծառուկյանը:

ԲՀԿ ղեկավարն ասաց, որ արտակարգ դրության պայմաններում շատերը չեն աշխատում, ամեն ամիս մարդկանց պետք է տային իրենց աշխատավարձի գոնե 75 տոկոսի չափով աջակցություն, ոչ թե միայն մեկ անգամ 60 հազար դրամ:

«300 միլիարդ դրամ նախատեսված է բյուջեում կապիտալ շինարարության համար, մինչև այսօր այդ գումարից 12 միլիարդն է ծախսվել: Թող այս տարի այդ կապիտալ միջոցները չծախսվեն, բայց այդ գումարները իր ժողովրդի, ուսանողի, թոշակառուի, մշակույթի ներկայացուցիչներին պետք է տրամադրվի մինչև այս վիճակից կարողանանք դուրս գալ: Մենք այդ  հարցը նույնպես կբարձրացնենք»,- ասաց նա։

«Ազատամարտիկներին պիտի բյուջեից գումար հատկացվի: Ազատամարտիկը միայն պետք է հաշմանդամ չլինի. նա պայքարել ա Աստծո կամոք, ողջ ու առողջ ա մնացել… Նրանք պետք է արտոնյալ լինեն»,- ասաց Ծառուկյանը: