Գեղարքունիքի մարզում շուրջ 16%-ով ավելացել է հարուցված կոռուպցիոն քրեական գործերի, 24.5%-ով՝ դատարանում ավարտված գործերի քանակը

Լուրեր

16.11.2026 | 14:42
Ալիևի սոցցանցերի էջերը կիբերհարձակման են ենթարկվել․ X-ում ընդդիմադիրների տեսանյութեր են հայտնվել
16.11.2026 | 14:34
Վրաստանը Հայաստանին է հանձնել սպանության և սպանության փորձի համար հետախուզվող անձի
16.11.2026 | 14:24
Ջենսեն Հուանգը քննարկում է Nvidia վերադառնալու հնարավորությունը․ FT
16.11.2026 | 14:16
Երեխան պետք է գնա դպրոց մի տեղ, որտեղ ոտքով կարող է հասնել․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 14:08
Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը հանդես է եկել Եվրոպայի հավաքականի կազմում
16.11.2026 | 14:03
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել»․ ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի «Մեծ բանավեճ» հաղորդման հեռարձակումը
16.11.2026 | 14:00
Տնկվել է 2600 ծառ․ Տորք Անգեղի այգու շինարարությունը շարունակվում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:56
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի գործն ուղարկվել է դատարան
16.11.2026 | 13:51
Մուրացկանի դեմքով անընդհատ չպիտի կանգնենք. Ավինյանը՝ կառավարությունից ֆինանսավորում ստանալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:40
ՌԴ նախագահի աշխատակազմը պատգամավորներին կոչ է արել պատրաստվել Ուկրաինայի դեմ պատերազմում «հաղթանակին»
16.11.2026 | 13:31
Ալեքսանդր Միշիև. «Անիրական զգացողություն է խաղալ ազգային հավաքականում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:22
Նարատիվ է տարածվում, թե Երևանի իշխանությունը մարդկանց սորտավորում է․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:18
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել է
16.11.2026 | 13:14
ՆԳՆ-ի և Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում․ քաղաքացիներից փորձում են գումար հափշտակել
16.11.2026 | 13:05
Առաջին 20 տեսանյութերն ուղարկվել են ՆԳՆ. փոխքաղաքապետը՝ արգելված վայրերում կայանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գեղարքունիքի մարզի դատախազությունն ամփոփել է 2020թ. առաջին կիսամյակում մարզի տարածքում կոռուպցիոն հանցագործությունների դեմ քրեական հետապնդման մարմինների քրեաիրավական պայքարի, ինչպես նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում մարզի դատախազության գործունեության արդյունքները:

«Ըստ այդմ՝ մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում առերևույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է 44 քրեական գործ: Չնայած կորոնավիրուսային համավարակի հարուցած բարդություններին՝ այդ ցուցանիշը 6-ով կամ 15,8 %-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 6-ն արձանագրվել է կրթության, 25-ը՝ տեղական ինքնակառավարման, 3-ը՝ սոցիալական ապահովության պետական և բժշկասոցիալական ծառայության, 3-ը՝ առողջապահության, 1-ը՝ կադաստրային ոլորտներում, 5-ը՝ պետական ոչ առևտրային և 1-ը համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում կատարված կոռուպցիոն հանցավոր դրսևորումների առթիվ:

2020թ. առաջին 6 ամիսների ընթացքում վարույթում քննված 118 քրեական գործերով 65 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 68 քրեական գործերով՝ 38 անձի դիմաց: Իսկ կիսամյակի ընթացքում հարուցված քրեական գործերով 16 անձի նկատմամբ է հարուցվել քրեական հետապնդում, որոնցից՝ համայնքների 7 ղեկավար, բժշկասոցիալական ոլորտի ծառայության 1 ղեկավար և 7 աշխատակից, ՊՈԱԿ-ի 1 տնօրեն:

Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 3 անձի վերաբերյալ 2 քրեական գործ, իսկ դատարանում ավարտվել է 1 քրեական գործ, որով 2 անձի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ:

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով հարուցված քրեական գործերով նախնական արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է 98.512.847 ՀՀ դրամ, որից 7.150.147 ՀՀ դրամը վերականգնվել է, իսկ մնացած մասը վերականգնելու ուղղությամբ գործադրվել է անհրաժեշտ գործիքակազմ:

Հարկ է փաստել, որ գործուն միջոցներ են ձեռնարկվել նաև մարզի համայնքներին պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ, որի արդյունքում նախնական արձանագրված 131.220.100 ՀՀ դրամ վնասից վերականգնվել է 22.067.075 ՀՀ դրամը: Բռնագանձումը պատշաճ ապահովելու համար նախաքննության ընթացքում մեղադրյալներին պատկանող գույքի վրա դրվել է արգելանք:

2020թ. առաջին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական գործերի շրջանակներում դադարեցվել է պետական ոչ առևտրային կազմակերպության 3 պաշտոնատար անձի և գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության մարզային կենտրոնի 1 ավագ մասնագետի պաշտոնավարումը, իսկ անտառտնտեսության տնօրենն ազատվել է իր դիմումի համաձայն:

Նախորդ տարվա համեմատ, Գեղարքունիքի մարզի դատախազությունը նախաձեռնողական ակտիվ գործունեություն է ծավալել պետական շահերի պաշտպանության ոլորտում: Կատարվել է 7 ուսումնասիրություն, որոնք ընդգրկում են համայնքի ղեկավարների կողմից օրենսդրության պահանջների խախտմամբ հողամասերի տրամադրման, համայնքում իրականացված ինքնակամ շինությունների գործընթացներին: Արդյունքում հարուցվել է 14 քրեական գործ: Այդ գործերով հանցագործությամբ պատճառված վնասից կամովին վերականգնվել է 20.115.075 ՀՀ դրամ:

Բացի այդ, դատարանի կողմից բավարարվել է հանցագործությամբ պետությանը պատճառված 1.482.400 ՀՀ դրամ վնասը վերականգնելու վերաբերյալ Գեղարքունիքի մարզի դատախազության 2 քաղհայցերը:

2020թ. առաջին կիսամյակում Գեղարքունիքի մարզի դատախազությունը առաջնայնություն է տվել հատկապես քրեական գործերով դատարանում մեղադրանքի պաշտպանությանը և հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկվելու ապահովմանը: Մասնավորապես եթե 2019թ. առաջին կիսամյակում դատարանում ավարտվել է 49 քրեական գործ՝ 60 անձի վերաբերյալ, ապա 2020թ. նույն ժամանակահատվածում դատարանում ավարտվել է 61 քրեական գործ՝ 64 անձի վերաբերյալ (շուրջ 24,5 %-ով ավելի)»,- ասված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում: