Անընդունելի են Ղարաբաղի  հարցով բանակցային կազմը փոխելու փորձերը. Լավրովը՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո

Լուրեր

03.08.2026 | 11:35
Վահան Բիչախչյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել նոր մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:30
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները երկուշաբթի կվերսկսվեն
03.08.2026 | 11:19
Վեհափառն ի՞նչ ասաց. Նարեկ Կարապետյանը մանրամասներ է հայտնում Գարեգին Բ-ի հետ հանդիպումից
03.08.2026 | 11:10
Արագածոտնի մարզում նվազել են բնակարանային գողության և խարդախության դեպքերը. ՆԳՆ
03.08.2026 | 11:01
Ուկրաինան կրկին հարձակվել է Wildberries-ի վրա. hարված է հասցվել Վլադիմիրի պահեստին
03.08.2026 | 10:53
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը չի կարողացել մեդալ նվաճել ԱԱ-ում
03.08.2026 | 10:47
Ի՞նչ կա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից, հրաժարվե՞ց քաղաքացիությունից. Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 10:36
Մի շարք հասցեներում մեկ օր ջուր չի լինի
03.08.2026 | 10:25
Ամերիկացի գիտնական Նասիմ Թալեբը հայտարարել է,որ հրաժարվել է Ադրբեջան հրավերից՝ Ռուբեն Վարդանյանի բանտարկության պատճառով
03.08.2026 | 10:17
Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար
03.08.2026 | 10:14
«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները հանդիպել են Կաթողիկոսի հետ
03.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
03.08.2026 | 09:52
Որ հասցեներում լույս չի լինի
03.08.2026 | 09:43
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.08.2026 | 09:32
Վեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Բոլորը

Այսօր պաշտոնական այցով Մոսկվայում է Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա արդեն հանդիպել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Կողմերը նախ առանձնազրույց են ունեցել, այնուհետ հանդիպումը շարունակվել է երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։ Հանդիպման արդյունքներն ամփոփվել են համատեղ մամուլի ասուլիսում։

Մասնավորապես, անդրադառնալով հուլիսին հայ-ադրբեջանական սահմանային դեպքերին՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ ապագայում նման բախումներ չեն կրկնվի։ Լավրովը նաև նշել է, որ անընդունելի են  Լեռնային Ղարաբաղի  հարցով բանակցային կազմը փոխելու փորձերը։

«Լեռնային Ղարաբաղի հարցում պետք է ղեկավարվել  այն որոշումներով, որոնք ընդունվել են միջազգային հանրության կողմից։ ԵԱՀԿ-ի շրջանակներում բանակցային լուրջ հիմք է ձևավորվել։ Իհարկե, ավելի ինտենսիվ բանակցությունները չէին խանգարի, բայց առաջին հերթին այդ պլանները իրագործելու  համար, պետք է կարգավորել ընդհանուր իրավիճակը, ներառյալ ցանկացած միջադեպի բառացումը։ Հույս ունենք, որ այն ինչ տեղի ունեցավ հուլիսին, այլևս չի կրկնվի»,- ասել է Սերգեյ Լավրովը։  Նա նաև նշել է, որ ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահները ծրագրում են այցելել Բաքու և Երևան, նաև կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների  միջև կապի հաստատումը։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամով էլ իր հերթին ասել է, որ Բաքուն Լեռնային Ղարաբաղի կարգավորման առաջընթացի հարցում մեծ հույսեր է կապում Մոսկվայի հետ։ «Մենք մեծ հույսեր ենք կապում Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում Ռուսաստանի ակտիվ դերակատարման հետ։ Ցավով, ստիպված եմ արձանագրել, որ հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չի նկատվում»,- ասել է Բայրամովը և Հայաստանին, ինչպես միշտ մեղադրել Ադրբեջանի տարածքներն «օկուպացնելու» ու այն Մերձավոր Արևելքի երկրների հայերով բնակեցնելու մեջ։

Բայրամովը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Ադրբեջանի համար հակամարտության խաղաղ կարգավորման հիմքում պիտի լինի Լեռնային Ղարաբաղի «օկուպացիայից» ազատումն ու այնտեղ փախստականների վերադարձը։ Նա նաև Հայաստանին մեղադրել է խաղաղ գործընթացը սրելու համար։

«Հայաստանի ապակառուցողական դիրքորոշումը հանգեցրել է հուլիսի 12-16-ին իրավիճակի սրմանը։ Հայաստանի ԶՈՒ-ն հարվածել է  Ադրբեջանի ռազմական դիրքերին ու խաղաղ գյուղերին, փորձ է եղել գրավել Ադրբեջանի տարածքները: Այդ տարածքով անցնում են  նավթագազամուղները, որոնք Կասպից ծովի ավազանից էներգետիկ ռեսուրսները հասցնում են համաշխարհային շուկա »,- ասել է Բայրամովը։ Նա նաև կրկնել է ադրբեջանական կողմի այն թեզը, որ բանակցությունները պիտի լինեն սուբստանտիվ։

 

 

Էմմա Չոբանյան