Ո՞վ կփոխարինի Մանե Թանդիլյանին ԱԺ հանձնաժողովում
Քաղաքականություն
26.08.2020 | 17:10Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առայժմ չի որոշել՝ում են առաջադրելու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
«Դեռ չենք քննարկել, երբ քննարկենք, որոշումը կայացվի, կհրապարակենք»,- նշեց պատգամավորը։
Հիշեցնենք, որ հանձնաժողովը գլխավորում էր ԼՀ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, որը օգոստոսի 14-ին հրաժարականի դիմում է ներկայացրել։ Խորհրդարանում նրան կփոխարինի Ստեփան Ստեփանյանը:
Նշենք, որ մեր տեղեկություններով ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում Մանե Թանդիլյանին կփոխարինի նույն խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:
Անժելա Պողոսյան