Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ

Լուրեր

20.05.2026 | 21:53
Գիտնականներն առաջին անգամ արհեստական ստեղծված ձվից ճուտիկ են դուրս բերել
20.05.2026 | 21:40
Մարտի 1-ին Տեր-Պետրոսյանը մեզ տարավ սրի բերան, ինքը փախավ տուն, դուք կապ չունեք․ քաղաքացին՝ Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:27
ԱԺԲ-ի մեքենան վերադարձվել է. ըստ ՆԳՆ-ի՝ այն վերասարքավորված է եղել և գովազդի կանոնների խախտում է ունեցել
20.05.2026 | 21:15
Տիգրան Ավինյանը գոռգոռում է՝ փախել են Ղարաբաղից, բայց ինքը 3 օր նստած է եղել հյուրանոցի նկուղում, մեր լրագրողներն են տեսել․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:00
Ռուսական ռեգիստրում Նարեկ Կարապետյանի անունը․ ինչ են ցույց տալիս փաստաթղթերն ու բիզնես կապերը
20.05.2026 | 20:44
Վրաստանի վարչապետը բաց նամակով դիմել է Եվրամիությանը
20.05.2026 | 20:30
Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը Վանաձորում․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 20:21
Արմավիրի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
20.05.2026 | 20:06
«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ կիրականացվի ուժեղացված ծառայություն. ՆԳՆ
20.05.2026 | 19:49
ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը
20.05.2026 | 19:36
Հաղարծին գյուղում վագոն-տնակ է այրվել
20.05.2026 | 19:20
Կարեն Խաչանովը դուրս մնաց Համբուրգի մրցաշարից
20.05.2026 | 19:07
Դիմակավորված անձինք չեն հետևել Փաշինյանի հորդորին և մինչ այժմ չեն ներկայացել․ ՔԿ-ն չի հայտնում՝ ուսումնասիրում է արդյոք տեսանյութի բեմականացված լինելու վարկածը
20.05.2026 | 18:54
ՔԿ-ից չեն մեկնաբանում Նարեկ Կարապետյանի պահանջը․ փաստաբանը հայց կներկայացնի դատարան
20.05.2026 | 18:44
Ենթադրում եմ` Փաշինյանը ճղած բոթասային մանկություն է ունեցել, պրոեկտում է իմ վրա. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ս. թ օգոստոսի 23-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և երկկողմ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր։

ՀՀ պաշտպանության նախարարն իր գործընկերոջը տեղեկացրել է հուլիսյան մարտական գործողություններից հետո տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության, ինչպես նաև հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող օպերատիվ իրավիճակի մասին։

Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ որոշ պետությունների ագրեսիվ հռետորաբանությունը և իրականացվող ռազմական բնույթի քայլերը միտված են տարածաշրջանային իրավիճակի ապակայունացմանն ու ռազմականացմանը։

Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարը կարևորել է կայունության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումը բոլոր պետությունների կողմից։

Ընդգծելով հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական դաշնակցային բնույթը, նախարարները քննարկել և պայմանավորվածությունները են ձեռք բերել ռազմական համագործակցության ուղղությամբ առաջիկա անելիքների շուրջ

Հ. Գ. Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում է «Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառման շրջանակներում»,- ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՀՀ ՊՆ խոսնակը: