«Հետո կորոշենք ում ենք աշխատանքի հրավիրում». Լուկաշենկոն հրահանգել է կողպել գործադուլ անող գործարանների դարպասները

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանձնարարել է փակել այն ձեռնարկությունները, որոնց աշխատակիցները գործադուլ են անում։ Նման հայտարարություն Լուկաշենկոն արել է Գրոդնոյում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Medusa.io-ն։

«Ես խնդրում եմ մարզպետներին և տնօրեններին՝  եթե որևէ մեկը չի ցանկանում աշխատել՝ մի պարտադրեք։ Պետք չէ։ Մենք նրանց միևնույնն է ոչ կհամոզենք, ոչ էլ կպարտադրենք։ Իսկ եթե ձեռնարկությունները չեն աշխատում, երկուշաբթի օրվանից դարպասները կկողպենք», – ասել է Լուկաշենկոն և հավելել, որ երբ «մարդիկ կհանդարտվեն», հնարավոր կլինի որոշել, թե ում հետագայում աշխատանքի կհրավիրեն։

Հիշեցնենք, որ բելառուսական խոշոր ընկերություններում, ինչպիսիք են БелАЗ, МАЗ, Մինսկի տրակտորի գործարանը, «Гродно-Азот»-ը և այլն, սկսվեցին մասսայական գործադուլները նախագահի ընտրություններից մի քանի օր անց։ Ակցիայի մասնակիցները պահանջում են դադարեցնել ոստիկանական բռնությունները՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ։

Ինքը Լուկաշենկոն բազմիցս հայտարարել է, որ գործադուլներին փոքրամասնությունն է մասնակցում և որ մեծ գործարաններում, որտեղ հազարավոր մարդիկ են աշխատում, ցուցարարներին միանում են միայն տասնյակ աշխատակիցներ։

Հավելենք նաև, ընդդեմ Լուկաշենկոյի բողոքի ցույցերին մասնակցել է մոտ 200 հազար մարդ: