Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Արմենիա Վայն» ընկերության գործարան

Լուրեր

13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում գտնվող «Արմենիա Վայն» ընկերության գործարան: Նախագահ Սարգսյանը շրջել է գործարանի արտադրամասերում, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել ընկերության արտադրական հզորություններին, իրականացված ներդրումներին, գործարանի զարգացման հեռանկարային ծրագրերին, ինչպես նաև ընթացիկ իրավիճակով պայմանավորված խնդիրներին:

Նշելով, որ «Արմենիա Վայն» գինեգործարանի պատմությունը սկսվել է դեռևս 2006 թվականից, երբ Արմավիրի մարզում տնկվել են առաջին սեփական այգիները՝ ընկերության համահիմնադիր Վահագն Մկրտչյանը հայտնել է, որ արտադրանքի բարձր որակ ապահովելու նպատակով տարիների ընթացքում ներդրել են աշխարհի ամենաառաջադեմ գինեգործական ու կոնյակագործական տեխնոլոգիաները, և այսօր իրենց արտադրանքն արտահանում են բազմաթիվ երկրներ: Արդեն իսկ «Արմենիա Վայնը» ձեռնամուխ է եղել Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացմանը՝ տնկելով օրգանական խաղողի այգիներ:

Վահագն Մկրտչյանն ասել է, որ ձգտում են զարգացնել հայկական գինեգործական հարուստ մշակույթն ու ավանդույթները, հայկական գինին մրցունակ դարձնել միջազգային շուկայում, և, նկատի առնելով նախագահ Սարգսյանի կենսափորձն ու գիտելիքները, այդ առումով իրենց համար հետաքրքիր կլիներ ծանոթանալ նրա կարծիքին ոլորտի զարգացման, արտահանման շուկաների ընդլայնման, աշխարհում հայկական գինին ավելի ճանաչելի դարձնելու մասին:

Հանրապետության նախագահն ընդգծել է, որ նման ընկերությունների հաջողությունը մեր երկրի հաջողությունն է, և խոստացել է իր հնարավորությունների շրջանակում նպաստել ոլորտի առաջընթացին:

Ի պատիվ նախագահ Արմեն Սարգսյանի, գործարանում տեղադրվել է կոնյակի անվանական տակառ։