ՕՄՕՆ-ին և պետական ծառայողներին հասցեագրված սպառնալիքներին կպատասխանեն «շիկացած երկաթով». Լուկաշենկո
Քաղաքականություն
21.08.2020 | 16:18Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ՕՄՕՆ-ին և պետական ծառայողներին հասցեագրված սպառնալիքներին կպատասխանեն «շիկացած երկաթով». հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նա հավելել է, որ քանի դեռ երկրի նախագահը ինքն է, վարելու է կոշտ քաղաքականություն՝ երկրի ներսում իրավիճակը կայունացնելու համար: «Դուք կարող եք ինձ դատապարտել կամ չդատապարտել, բայց քանի դեռ ես նախագահ եմ, ես վարելու եմ կոշտ քաղաքականություն՝ երկրի ներսում իրավիճակը կայունացնելու համար», – այսօր ասել է Լուկաշենկոն «Դերժինսկու » գործարանում: