Տեսչական մարմինները կատարել են պարետի սահմանած նորմերի պահպանման 69 181 ստուգում
Հասարակություն
20.08.2020 | 22:02Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով օգոստոսի 19-ի դրությամբ իրականացվել է 69 181 ստուգում, որից միայն 412-ը՝ նշված օրը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը ևՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։