Լուկաշենկոն սպառնում է կոշտ քայլեր ձեռնարկել ցուցարարների նկատմամբ

Լուրեր

06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 11:08
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
06.11.2026 | 11:06
Միածինը միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջներ․ Նիկոլ Փաշինյանը՝ հայերի ինքնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բելառուսում նոր թափ ստացող ցույցերի ֆոնին՝ երկրի ավտորիտար ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն սպառնացել է նոր, կոշտ քայլեր ձեռնարկել ցուցարարների նկատմամբ և մեղադրել է Արևմուտքին Բելառուսում խռովություն հրահրելու համար, հայտնում է Euronews-ը:

Չորեքշաբթի նա նախազգուշացրել է, որ ընդդիմության ակտիվիստները, որոնք նոր ընտրությունների անցկացման ու իշխանության խաղաղ փոխանցման համար համակարգող խորհուրդ են ստեղծում, կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել: Միաժամանակ Լուկաշենկոն իր անվտանգության ծառայություններին կարգադրել է փողոցներում վերականգնել կարգուկանոնը:

Բելառուսի ղեկավարը նման կարգադրություն է տվել երեկ Բելառուսի հարցով հրավիրված ԵՄ արտահերթ գագաթնաժողովից հետո, որի ավարտին ԵՄ անդամ երկրները հայտարարեցին, որ չեն ընդունում Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները: ԵՄ առաջնորդները իրենց աջակցությունը հայտնեցին բելառուս ժողովրդին, որը ցանկանում է խաղաղ անցում կատարել դեպի ժողովրդավարություն՝ տասը օրից ավել շարունակվող բռնաճնշումներից և ցուցարարների նկատմամբ կիրառվող բռնություններից հետո:

Երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԵՄ-ն նաև որոշեց պատժամիջոցներ է սահմանել «երկրում տեղի ունեցող բռնությունների և ընտրակեղծիքների համար պատասխանատու անձանց նկատմամբ»: Չի բացառվում, որ նրանց թվում կհայտնվի նաև երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Բելառուսի ժողովուրդը փոփոխություն է ուզում և ուզում է այդ փոփոխությունը հիմա»,- հանդիպումից հետո հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը: «Մենք տպավորված ենք բելառուս ժողովրդի խիզախությամբ: Նախագահական ընտրություններից հետո տաս օր շարունակ աննախադեպ թվով մարդիկ դուրս են գալիս փողոց: Նրանք երկրում ժողովրդավարություն և նոր նախագահական ընտրություններ են ուզում, քանի որ այս ընտրությունները ոչ արդար էին, ոչ էլ ազատ»,- ասել է նա:

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նշել է, որ Եվրահանձնաժողովը 53 մլն եվրո կհատկացնի Բելառուսի ժողովրդին, որից 2 մլն-ը՝ պետության կողմից բռնության ենթարկվածներին, իսկ 1 մլն-ը` անկախ լրատվամիջոցներին աջակցելու համար:  Մնացած գումարը նախատեսված է COVID-19-ի դեմ պայքարի համար:

«Այժմ, ավելի քան երբևէ, կարևոր է լինել բելառուս ժողովրդի կողքին և հսկել, որ այն (խմբ. գումարը) ուղղվի ոչ թե իշխանությանը՝ վերարտադրության համար, այլ քաղաքացիական հասարակությանը և խոցելի խմբերին»,- հավելել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:

«Մեր ասելիքը պարզ է: Պետք է դադարեցնել բռնությունները և սկսել խաղաղ երկխոսություն: Բելառուսի ղեկավարությունը պետք է արտացոլի ժողովրդի կամքը»,- Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը գրել է Twitter-ի իր էջում գագաթնաժողովից րոպեներ անց:

Նմանօրինակ հայտարարությամբ է հանդես եկել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որն ասել է. «Չկա որևէ կասկած, որ տեղի են ունեցել զանգվածային ընտրախախտումներ: Մենք դատապարտում ենք մարդկանց նկատմամբ դաժան բռնությունը»:

Ավելի վաղ Մերկելը հայտարարել էր, որ Լուկաշենկոն հրաժարվել է հեռախոսազրույց ունենալ իր հետ:

Նշենք նաև, որ երեկ Լուկաշենկոն Ռոման Գոլովչենկոյին վերանշանակել է երկրի վարչապետի պաշտոնում և հաստատել կառավարության կազմը՝ պահպանելով նախորդ կառավարության բոլոր անդամներին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո Բելառուսի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են ընթանում: Ցուցարարներն  իրենց դժգոհությունն են արտահայտում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վերընտրվել է 6-րդ անգամ՝ ստանալով ձայների  80.1%-ը, իսկ նրա հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան 10.12%-ը։ Ցույցերի սկսվելուց ի վեր շուրջ 7000 մարդ է ձերբակալվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են: Չորս ցուցարար մահացել է: