Քննարկվել է Կադաստրի կոմիտեի գործունեության հաշվետվությունը

Լուրեր

06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 11:08
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
06.11.2026 | 11:06
Միածինը միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջներ․ Նիկոլ Փաշինյանը՝ հայերի ինքնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է Կադաստրի կոմիտեի 2019թ. և 2020թ. առաջին 4 ամսվա գործունեության հաշվետվությունը:

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ներկայացրել է ՀՀ կառավարության 2019-2023թթ. գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները:

Մասնավորապես, 2019թ. մշակվել և ներկայացվել է ինտեգրված կադաստրի հայեցակարգը, ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: Փոփոխված ժամանակացույցով՝ ներկայում լրամշակման փուլում է ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը: 2020թ. իրականացվել է միջազգային Երկրատարածական տվյալների ստանդարտների ուղեցույցների կազմում և դրանց համապատասխան քարտեզագրական շերտերի ստանդարտացում և մուտքագրում գեոպորտալ, որի զարգացման և կարիքների գնահատման ընթացքում նախատեսվում է ներդրնել նոր ծրագրային և սերվերային համակարգեր: Առցանց, անթուղթ անշարժ գույքի կադաստրի ներդրման շրջանակում որոշակիորեն կարգավորվել է օրենսդրական դաշտը, որով պայմանավորված՝ իրավունքների գրանցման ու տեղեկատվության տրամադրման բարեփոխումներ կիրականացվեն գրանցման, տարածական տվյալների և արխիվի ոլորտներում: Կադաստրի կոմիտեի առցանց ծառայությունների մատուցման հարթակի (e-cadastre.am) վերագործարկմամբ բարելավվել է ծառայությունների մատուցման որակը, շարունակաբար պարզեցվում են առցանց դիմումների ներկայացման ընթացակարգերը. այժմ օրական ստացվող առցանց դիմումների քանակը հասնում է 300-400-ի:

Կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ հասցեների միասնական ռեգիստրի ստեղծման հայեցակարգը: Մշակվում են հայեցակարգից բխող օրենսդրական փոփոխությունների նախագծերը, որոնց հիման վրա կգործարկվի հասցեների միասնական համակարգի առցանց հարթակը: Այժմ իրականացվում են փողոցների տեղադիրքի և անվանումների ճշգրտման, թվայնացման, տվյալների բազայի ստեղծման աշխատանքներ, արդեն 8 մարզում դրանք ավարտվել են: Իրականացվել են ՀՀ հողերի և դրանց բարելավումների գնահատումներ, տեղեկատվությունը հրապարակվել է կոմիտեի կայքում: Փոփոխված ժամանակացույցով իրականացվել են ՀՀ միասնական տարածագնահատման նոր գոտևորման սահմանմամբ և «Անշարժ գույքի հարկման նպատակով շուկայական գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ պայմանավորված միջոցառումները: Ավարտին են հասցվել Վաղարշապատ քաղաքի քարտեզագրական հենքի ստեղծման աշխատանքները: Մշակվել և քննարկման է ներկայացվել «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը. այժմ այն լրամշակման փուլում է և առաջիկայում կներկայացվի շահագրգիռ կողմերի քննարկմանը։

Կառուցվածքային բարեփոխումների շրջանակում Կադաստրի կոմիտեի 5 տարածքային ստորաբաժանումից 2-ը միավորվել են 1-ում, այժմ գործում է 4 տարածքային ստորաբաժանում:

Վարչապետը հետաքրքրվել է հաշվետու ժամանակահատվածում՝ 2019թ. և 2020թ. առաջին 4 ամսում նախատեսված մի շարք միջոցառումների կատարման ժամանակացույցի փոփոխության պատճառներով: Կադաստրի կոմիտեի ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել այդ առնչությամբ և նշել, որ այժմ կոմիտեն աշխատում է թե՛ ընթացիկ, թե՛ հաշվետու շրջանում նախանշված ծրագրերի իրականացման ուղղությամբ: Կառավարության ղեկավարը հանձնարարել է հետևողական լինել այս հարցում և աշխատանքները կազմակերպել սահմանված ժամանակացույցին համապատասխան: