ԵՄ-ն չի ճանաչում Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները

Լուրեր

06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
Բոլորը

ԵՄ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարները չեն ճանաչում Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները: Ինչպես փոխանցում է DW-ի ռուսաստանյան ծառայությունը, այս մասին այսօր հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բելառուսի հարցով Բրյուսելում կայացած ԵՄ արտահերթ գագաթնաժողովի ավարտին:

«Ընտրությունները ոչ արդար էին, ոչ էլ ազատ, ուստի դրանց արդյունքները չեն կարող ճանաչվել»,- ասել է Մերկելը:

Գերմանիայի կանցլերը նաև անդրադարձել է օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների ժամանակ արձանագրված զանգվածային ընտրախախտումների դեպքերին:

«Չկա որևէ կասկած, որ տեղի են ունեցել զանգվածային ընտրախախտումներ: Մենք դատապարտում ենք մարդկանց նկատմամբ դաժան բռնությունը»,- Մերկելն ասել է մոտ երեք ժամ տևած խորհրդակցությունից հետո:

Նա հավելել է, որ բոլոր քաղբանտարկյալները պետք է անվերապահորեն ազատ արձակվեն: «Մենք կանգնած ենք խաղաղ ցուցարարների կողքին»,- ամփոփել է նա:

Եվրախորհրդի նախագահ Չարլզ Միշելն, իր հերթին, նշել է, որ չեն ճանաչելու ընտրությունների արդյունքները: «Բացի այդ, ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են Բելառուսում բռնությունների և ընտրակեղծիքների համար»,- ասել է նա:

Չարլզ Միշելը կոչ է արել Մինսկին խաղաղ ճանապարհ գտել ճգնաժամից դուրս գալու համար: